Եվրոպայում գնացքի տոմսի փողը կվերադարձնեն դրա ուշանալու դեպքում
Advertisement 1000 x 90

Եվրոպայում գնացքի տոմսի փողը կվերադարձնեն դրա ուշանալու դեպքում

ԵՄ-ում գնացքների ուղեւորները կկարողանան ամբողջությամբ ետ ստանալ տոմսերի արժեքը, եթե գնացքի մեկնումն ուշանա ավելի քան երկու ժամ:

Գործող կանոններում այս փոփոխություններն ընդունել Է Եվրախորհրդարանը: Այժմ այդ փոփոխությունները քննարկելու են ԵՄ-ի խորհրդում: Այդ մասին հայտնել Է «Եվրո Պուլսը»: Միեւնույն ժամանակ մեկուկես ժամով գնացքի ուշանալու դեպքում ուղեւորները կկարողանան վերադարձնել տոմսի արժեքի 75 տոկոսը, իսկ մեկ ժամ ուշանալու դեպքում՝ գնման վրա ծախսված միջոցների մինչեւ 50 տոկոսը: Բացի այդ, նոր կանոնները շարժունակության սահմանափակումներ ունեցող ուղեւորներին թույլ կտան անվճար օգնություն ստանալ կայարաններում, ընդ որում՝ խոշոր կայարաններում նրանք ստիպված չեն լինի նախօրոք նման օգնություն խնդրել:

Փոփոխությունները վերաբերել են նաեւ հեծանվորդներին. այժմ բոլոր նոր կամ նորացված գնացքները պետք Է բավարար տեղեր ունենան վագոններում, որպեսզի դրանցով հնարավոր լինի հեծանիվ տեղափոխել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: