2000-ականների սերնդի տղամարդկանց համար առաջնային չեն տղամարդկանց հատուկ այնպիսի արժեքները, ինչպիսիք են ֆիզիկական ուժը և մրցունակությունը: «Psychology of Men & Masculinity»-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն, ուժեղ սեռի նոր սերնդի ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնանում են առողջության և այլասիրության՝ ալտրուիզմի վրա:
Գիտնականների եզրակացությունները հիմնվում են 15-29 տարեկան 630 տղամարդկանց հարցումների արդյունքների վրա:
Կամավորները պետք է պատասխանեին հետևյալ հարցին՝ բնավորության ինչ հատկանիշներ պետք է ունենան ժամանակակից տղամարդիկ: Որքան էլ տարօրինակ է, բայց այնպիսի «առնական» հատկանիշներ, ինչպիսիք են ֆիզիկական ուժը, անկախությունը և մրցունակությունը, հարցվածները այդքան էլ չեն կարևորել:
Մինչդեռ անձնազոհությունը, անկեղծությունը, լավ առողջությունը և առատաձեռնությունը տղամարդկանց համար ամենակարևոր ցուցանիշներն են եղել: Անձնազոհությունն ընդ որում նշանակել է հոգատարություն և օգնություն մյուսների հանդեպ:
Բացի այդ, տղամարդիկ գնահատել են նոր տպավարությունների, մարդկանց, գաղափարներին պատրաստ լինելու հատկանիշը:
Ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց առողջությունը կապել են ֆիթնեսի և տղամարդու մարմնի էսթետիկայի և գեղեցկության մասին պատկերացումների հետ, իսկ ուժ հասկացությունը նրանց մոտ խոհրդանշվել է ոչ միայն ֆիզիկական ուժի, այլև ինտելեկտուալ և զգացմունքային ուժի հետ:
Ընդհանուր առմամբ, ալտրուիզմը որպես բնավորության կարևոր գիծ է համարել հարցված տղամարդկանց 91 տոկոսը, անկեղծությունը՝ 88 տոկոսը, ինտելեկտը՝ 87 տոկոսը, առողջ կենսակերպը՝ 86,5 տոկոսը:
Ընդ որում հարցվածների մեծ մասը համակարծիք է եղել, որ ժամանակակից կանանց գրավում է տղամարդու ոչ թե բանկային հաշիվը, այլ արտաքինը, ինտելեկտը, զգացմունքային ուժը: