Ճանապարհորդների համար նախատեսված TripAdvisor կայքը հրապարակել Է աշխարհի լավագույն ռեստորանների վարկանիշը:
Փորձագետներն, օգտագործելով որոշակի ալգորիթմ, վերլուծել են ամբողջ աշխարհում ռեստորանների վերաբերյալ կարծիքներն ու դրանց գնահատումները, որոնք օգտատերերը 2018 թվականին զետեղել են Համացանցում: 25 լավագույն հաստատությունների ցանկում առաջին տեղում հայտնվել Է ֆրանսիական Au Crocodile ռեստորանը:
Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են իսպանական Martin Berasategui եւ El Celler de Can Roca ռեստորանները: Բոլոր երեք ռեստորաններն Էլ նշված են Michelin-ի աստղերով: Նաեւ աշխարհի առաջատարների վարկանիշ են մտել երկու ռեստորան Չինաստանից եւ ԱՄՆ-ից, մեկական ռեստորաններ Մեքսիկայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նոր Զելանդիայից, Թաիլանդից, Պերուից, Հնդկաստանից, Նիդեռլանդներից, Արգենտինայից եւ Կանադայից: