Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը. armeniasputnik.am

Հին Հռոմի ճարտարապետական հուշարձանը՝ Կոլիզեումը, ամենահայտնի տեսարժան վայրերի ցուցակի առաջին հորիզոնականում է։

Երկրորդ տեղում է թանգարանների համալիրը, որը գտնվում է Վատիկան պետության տարածքում (կրկին Իտալիայում)։ Այդ թանգարանների հավաքածուները ստեղծել են Հռոմի պապերը և պարունակում են դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներ, ներառյալ Վերածննդի դարաշրջանի ստեղծագործությունները։

Եռյակը եզրափակել է Նյու Յորքի Ազատության արձանը։ Նեոկլասիցիզմի ոճով քանդակված ահռելի հուշարձանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Ազատության կղզում։

Չորրորդ տեղում է աշխարհի ամենամեծ և ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Լուվրը (Ֆրանսիա, Փարիզ)։

Էյֆելյան աշտարակը հինգերորդ տեղում։ Փարիզի կենտրոնում գտնվող մետաղական աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այցեքարտն է։ Էյֆել են անվանել գլխավոր կոնստրուկտոր Գուստավ Էյֆելի պատվին, իսկ Էյֆելն այն ուղղակի անվանել է «300-մետրանոց աշտարակ»։

Վարկանիշում ներառվել են նաև Սագրադա ֆամիլիան (Իսպանիա), Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը, Սթոունհենջը (Մեծ Բրիտանիա), Վերսալի պալատը (Ֆրանսիա) և Վենետիկի Մեծ ջրանցքը (Իտալիա)։

armeniasputnik.am