Հայաստանն այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների ակնհայտ ֆավորիտն է
Advertisement 1000 x 90

Հայաստանն այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների ակնհայտ ֆավորիտն է

Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։

Այս տվյալները «Իզվեստիա»-ին տրամադրել է OZON.travel ճամփորդական գործակալությունը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։

Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարներիհամար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծտուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների երկրորդ նախընտրելի ուղղությունն այս Ամանորին կլինի Գերմանիան, այնուհետև՝ Թաիլանդը, Չեխիան և Իտալիան։