Ավազաքարե արտասովոր ժայռը, որը «Հարսանեկան տորթ» է կոչվել գրեթե իդեալական ուղղանկյուն ձեւի համար, կցանկապատեն: Դա արվելու է սելֆիի սիրահարների մուտքը սահմանափակելու համար, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ մոտ գնալով եզրին, տեղեկացնում է The Sun-ը:
Ժայրի մոտ այժմ մեկուկեսմետրանոց ցանկապատ է կանգնեցված, որն իշխանությունները որոշել են փոխել նորով՝ ավելի ամուրով: Այդ միջոցը հարկադրական է ապարի փլուզման սպառնալիքի պայմաններում, որի պատճառը ողոողամաշումն է, ինչպես նաեւ սելֆիի սիրահարների անզգույշ պահվածքը:
«Մենք ցանկապատ կկանգնեցնեք, որի վրա բարձրանալն ավելի բարդ կլինի, քան գոյություն ունեցողի վրա»,- հայտարարել է ազգային բնայգու ներկայացուցիչը, որի տարածքում է գտնվում ժայռը:
Նաեւ իշխանությունները որոշում են ընդունել 3300 ավստարալական դոլարի չափով տուգանք սահմանել ժայռի վրա ներթափանցելու համար: