Արհեստական ինտելեկտի վերաբերյալ որոշ վախեր հիմնականում հիմնավորված են, և ես այժմ կառանձնացնեմ դրանցից երկուսը։
- Այն է, որ կարելի է նպատակաուղղված կերպով ստեղծել թշնամական արհեստական ինտելեկտ ու, դրա հիման վրա՝ մարտական համակարգեր։ Օրինակ, չափերով փոքր թռչող սարքեր, որոնք կարող են միավորվել պարսերի մեջ ու տեղաշարժվել մեծ տարածություններով՝ կոլեկտիվ կերպով կատարելով ինչ-որ վտանգավոր գործողություններ։ Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ պետք է միջպետական մակարդակով պայմանավորվել արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված մարտական համակարգերի մասշտաբային հետազոտությունների ու արգելքի շուրջ։
- Մյուս վախը կապված է արհեստական ինտելեկտի էվոլյուցիայի հետ։ Արդեն հիմա մի նեյրոցանցերը ստեղծում են ուրիշները, Google-ն արդեն անցկացրել է առաջին նման հաջող փորձարկումը։ Այս զարգացման պայմաններում կարող են ի հայտ գալ արհեստական ինտելեկտի բազմաթիվ էվոլյուցիոն ճյուղեր։ Եվ անգամ, եթե սկզբնական նպատակը խաղաղ ու օգտակար է եղել մարդու համար, ապա կողմնակի էֆեկտները կարող են բոլորովին անկանխատեսելի լինել։ Պատկերացրեք էֆեկտիվ նեյրոցանց՝ շատ համակարգիչների վրա բաշխված հաշվարկներով, ում խնդիրը կատուների ու շների պատկերները տեսակավորելն է։ Եվ հանկարծ այն հայտնաբերում է, մարդն անջատել է համակարգիչներից մեկը, և դա վատացրել է դասակարգման ցուցանիշները։ Այս դեպքում համակարգը տեսականորեն կարող է արդյունավետ որոշում կայացնել և, վերջիվերջո, բարելավումների հետևից ընկնելով՝ համակարգը կարող է ստանալ ատոմային էլեկտրակայանի և քաղաքին մոտ գտնվող ջրամբարի մուտքի թույլտվություն։
Վաղ թե ուշ արհեստական ինտելեկտի կողմից նման սպառնալիքներ ի հայտ են գալու։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ։
Մարդն արդեն շատ վաղուց է բախվել խելացի էվոլյուցիոն համակարգերի հետ՝ օրինակ, զբաղվելով գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիայով ու վայրի բնության սանձմամբ։
Գենային ինժեներիայի սահմաններում, օրինակ, կարող են ստեղծվել քաղցկեղածին մշակույթներ կամ առանձնապես կենսունակ բակտերիաներ։ Պատկերացրեք որևէ «օգտակար» բակտերիա, ում խնդիրն աղբանոցներում պլաստիկ ուտելն է։ Բայց արդյունքում՝ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, և բակտերիաները կսկսեն ուտել, ենթադրենք, ինքնաթիռի պլաստիկե դետալները։ Ի՞նչ անել այդ դեպքում։
Միգուցե պետք է ընդունել կոմպենսացնո՞ղ միջոցառումներ, ստեղծել պաշտպանիչ բակտերիաներ, որոնք կհակազդեն պլաստիկ ուտող բակտերիաներին, և առաջինը դրանցով պաշտպանել ինքնաթիռի դետալները։
Ապագայի արհեստական ինտելեկտի տարբերությունն այն է, որ այն կարող է բակտերիաներից և հենց մարդուց խելացի դուրս գալ։
Առայժմ ժամանակակից համակարգչային համակարգերի նեյրոնների քանակն ավելի չէ, քան մեղուներինը, սակայն արդեն հիմա մենք սկսում ենք վարժեցնել արհեստական ինտելեկտը։ Աշխարհում ավելի ու ավելի շատ ընկերություններ են ինտելեկտուալ տեխնոլոգիաներն օգտագործում բիզնեսի համար կարևոր որոշումներ ընդունելու և հնարավոր ռիսկերը բացահայտելու համար։
Այս պրոցեսն անվանվում է թվային տրանսֆորմացիա։ Տառացիորեն մի ամսից իմ նոր ընկերությունում մենք կներկայացնենք Yva.ai տեխնոլոգիան, որի խնդիրն ընկերության էլեկտրոնային ուղեղը դառնալն է։
Պատկերացրեք, որ դուք ղեկավար եք, ու ձեզ մոտ հայտնվել է ընկերության խնդիրները մինչև դրանց ի հայտ գալը կանխատեսող կախարդական սուպերուժ։ Կամ երևակայեք, որ ունեք սկսնակ աշխատակիցներին լավագույնների արդյունավետությամբ աշխատել սովորեցնող սուպերուժ։ Դա հնարավոր է, եթե դուք կորպորատիվ կոմունիկացիաներին միացնեք հատուկ կազմավորված նեյրոցանց, որը վերլուծում է աշխատակիցների ակտիվությունը, ի հայտ է բերում ամենաարժեքավորը ու կիսվում խորհրդատվությամբ։ Շատ շուտով մեր կյանքի ոլորտներից և ոչ մեկը հնարավոր չի լինի պատկերացնել առանց արհեստական ինտելեկտի։
Շատ ապագայապաշտների՝ արհեստական ինտելեկտի վերաբերյալ ունեցած մտավախությունները կապված են այն թեզիսի հետ, որ, եթե նեյրոնային ցանցերն իրենց մեջ ներառեն, պայմանականորեն ասած, 100 միլիարդից ավելի նեյրոններ, այսինքն՝ ավելի շատ, քան մարդու մոտ է, դրանք կարող են մարդուց խելացի դառնալ ու արհեստական ինտելեկտի մոդելներ ստեղծել ավելի հաջող կերպով, քան մարդը։ Այդպիսով վրա կհասնի այն պահը, երբ մարդկությունը կդադարի վերահսկել արհեստական ինտելեկտի զարգացումը։
Այս խնդիրը կարելի է լուծել 2 եղանակով։
Առաջինը՝ կարելի է ստեղծել նեյրոցանցեր, որ ավտոմատ կերպով կհետևեն, կհայտնաբերեն այլ արհեստական ինտելեկտների պոտենցիալ թշնամական գործողությունները։
Երկրորդ եղանակը մարդուն այդ ցանցին միացնելն է։
Արդեն հիմա խոսում են այն մասին, որ վաղ թե ուշ կհայտնվի ինտերֆեյս մարդու ուղեղի և արհեստական նեյրոցանցի միջև, որը թույլ կտա կառավարել տեխնոլոգիան։
Ես հանդիպել եմ ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք համարում են, որ այդ ուղղությամբ նրանք ավելի առաջ են գնացել, քան Իլոն Մասկը։ Ճիշտն ասած, նրա փորձագետները դեռևս շատ պահպանողական են իրենց կանխատեսումների մեջ։ Նրանք պնդում են, որ գլխուղեղի կեղևի 1քսմ մակերեսի վրա գլխուղեղի կողմից վերամշակվող տվյալների ծավալն արդեն գտնվում է ժամանակակից կոմունիկացիոն տեխնոլոգիաների հնարավորությունների սահմանագծին ու վայրկյանում մի քանի տերաբայթով գերազանցում նրան։ Այդ ծավալն անգամ փոխանցել հնարավոր չէ, ուր մնաց՝ վերամշակել։ Ընդ որում, մինչև առանձին նեյրոնի՝ ճշգրիտ կերպով ընթերցելն ու նրա տվյալները գրանցելը՝ նրանք ստիպված են բացել մարդու գանգատուփը, իսկ դա վտանգավոր պրոցեդուրա է։ Այսօր նրանց հիվանդները գնում են դրան՝ փորձելով հաղթել լուրջ հիվանդությունները։
Սակայն, եթե առաջիկա 20-30 տարիներին մարդկությունը մտածի վայրկյանում առանց վիրաբուժական միջամտության առանձին նեյրոնի ճշգրտությամբ կարդալու և մարդու ուղեղի տվյալները գրանցելու պետաբայթերով եղանակը, որը հավասար է հազար տերաբայթի, ապա մարդը կկարողանա ոչ միայն կառավարել արհեստական ինտելեկտը, այլև դրա հետ համատեղ գործել՝ ընդունելով տեխնոլոգիական առաջընթացի նոր մարտահրավերները։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը