
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ և խնամված ոտնաթաթեր ունենալ: Կատարելության հասնելու ճանապարհին նրանք հաճախ դիմում են տարբեր քիմիական միջոցների, որոնք, ցավոք, հաճախ արդյունք չեն տալիս:
Սակայն, sovremennayalady կայքը ներկայացնում է բնական միջոց, որը հաշված րոպեների ընթացքում կօգնի վերականգնել ոտնաթաթերի և կրունկների գեղեցիկ տեսքը:
Այսպես, միջին չափի տարայի մեջ լցնում ենք 1.5 լ ջուր: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ եռացող: Ջրին ավելացնում ենք 4 ճ/գ ջրածնի պերօքսիդ: Ոտքերն իջեցնում ենք ջրի մեջ և պահում ենք մի քանի րոպե:
Մի քանի րոպե անց կզգաք տարբերությունը:
Այս պրոցեդուրայից հետո ոտքերին գլիցերինի և քացախի խառնուրդ քսեք: Նման վաննաները կարող եք կրկնել շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը