Ո՞րտեղ են հայերը նախընտրում Ամանորն անցկացնել և որքա՞ն գումար է պետք դրա համար. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ո՞րտեղ են հայերը նախընտրում Ամանորն անցկացնել և որքա՞ն գումար է պետք դրա համար. life.panorama.am

Ամանորը մոտենում է, ոմանք նախընտրում են տոներն անցկացնել ավանդական հայկական կերպով, ոմանք էլ հակառակը՝ Ամանորը նշում են արտերկրում։ Life.panorama.am-ն այսօր զրուցել է «CHILLI TRAVEL CLUB» տուրիստական ընկերության հիմնադիր և տնօրեն Նանե Սարգսյանի հետ, ու պարզել, թե մեր հայրենակիցները, առավել շատ, ո՞ր երկրում են սիրում տոներն անցկացնել:

«Ամանորին մնացել են հաշված օրեր, բայց մեր հայրենակիցները դեռ ամրագրումներ են անում, մենք էլ ամեն ինչ անում ենք նրանց օգնելու՝ իրենց հանգիստը անմոռանալի դարձնելու համար։ Ձմռան այս շրջանում հայերը նախընտրում են մեկնել տաք երկրներ՝ Եգիպտոսն է բավականին պոպուլյար։ Երկրորդ տեղում է հարևան Վրաստանը, որտեղ հանգիստը ավելի մատչելի է, քան մեզ մոտ և հնարավորություն կա կտրվելու տնային մթնոլորտից։ Եվ, իհարկե, եվրոպական երկրներն են, որոնք պահպանում են գեղեցիկ ավանդույթները՝ կապված Սուրբ Ծննդի հետ։ Այս տարի նաև հետաքրքիր խմբակային տուր ենք կազմակերպել դեպի Բարսելոնա։ Խմբակային տուրիզմն ավելի ու ավելի է գրավում մեր հայրենակիցների ուշադրությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ամանորյա ճանապարհորդության մեկնելիս՝ մեր քաղաքացիներն ինչերի՞ն են ամենաշատը ուշադրություն դարձնում, պատասխանեց.

«Ժամանցային ծրագրին՝ մասնավորապես Ամանորի գիշերը»։

Նրա խոսքով՝ հայերն ավելի պասիվ հանգստի սիրահար են.

«Եթե հանգստանալ, ապա լիովին` 100%-ով»,- ժպիտով նկատեց Նանե Սարգսյանը:

Ամանորին ավիատոմսերի արժեքները կտրուկ բարձրանում են։ Հետաքրքրվելով, թե միջինը որքա՞ն գումար է անհրաժեշտ երկու հոգու հանգիստը կազմակերպելու համար, մեր զրուցակիցը հավելեց.

«Ամանորին արտերկրյա ճամփորդության համար անհրաժեշտ կլինի միջինը 2000 ԱՄՆ դոլար»։

Հայաստանում, թե արտերկում բոլորին բարի հանգիստ և ուրախ տոնական օրեր:

life.panorama.am