Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը կհետեւի Փարիզի եւ Բարսելոնայի օրինակին եւ Միացյալ Թագավորության քաղաքներից առաջինը տուրիստական հարկ կսահմանի 2 ֆունտ ստեռլինգի (2,5 դոլար) չափով: Այս որոշումն ընդունվել Է քաղաքային խորհրդի կողմից, որը հույս ունի ամեն տարի այդ կերպ գանձարանը համալրել 14,6 մլն ֆունտ ստեռլինգով (18,8 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է, փետրվարի 8-ին հայտնել Է The Times-ը:
Այս հարկը գիշերակացի համար նախատեսվում Է գանձել յուրաքանչյուր հյուրանոցային համարից կամ մինի-հյուրանոցների սենյակից՝ կենվորների գտնվելու առաջին յոթ օրվա ընթացքում: Բացառություն են կազմում քեմփինգները՝ ավտոտուրիստների համար սարքավորված ճամբարները:
Քաղաքային խորհրդում (Շոտլանդիայում կառավարող) Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Էդամ Մաքվեյի խոսքով՝ այս քայլին «նախորդել են համազգային քննարկումները»:
Հարկի սահմանումը ողջունել Է Էդինբուրգի այն բնակիչների 91 տոկոսը, որոնք մասնակցել են համաքաղաքային կոնսուլտացիաներին: Սակայն դրան դեմ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի հյուսիսային տարածաշրջանի տուրիստական սեկտորի մի ամբողջ շարք կազմակերպություններ, մինի-հյուրանոցների սեփականատերերի կեսից ավելին:
«Մենք անհանգստացած ենք այն բանի հնարավորությունից, որ այս եւ այլ ծախսերի պատճառով առանձին մինի-հյուրանոցներ կորոշեն փակել իրենց դռները եւ հյուրանոցային բիզնեսում կարող Է անկում տեղի ունենալ»,- հայտարարել Է մինի-հյուրանոցների Scottish Bed and Breakfast Association շոտլանդական ասոցիացիայի ղեկավար Դեւիդ Ուեսթոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: