Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. armeniasputnik.am

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին, գնալով ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար։ Անցյալ տարի այն մերձավոր արտասահմանի քաղաքներից ամենամեծ պահանջարկ ունեցողներից էր, այն առաջ էր անցել նույնիսկ Օդեսայից։ Sputnik Արմենիան ներկայացնում է Գյումրիում այցելելու համար պարտադիր վայրերի հնգյակը։

Վարդանանց Հրապարակ

Վարդանանց հրապարակը քաղաքի ոչ միայն պատմական, այլև հոգևոր կենտրոնն է։ Երկու կողմից հիանալի եկեղեցիներ են` Սուրբ Աստվածածին («Յոթ վերք») ու Ամենափրկիչ, որը կառուցվել է Անիի Մայր տաճարի մոդելով։ Ճիշտ է` հիմա այն վերանորոգման մեջ է։

Գյումրու Վարդանանց հրապարակը. ձախում «Հոկտեմբեր» կինոթատրոնն է, աջում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ցարական իշխանության ժամանակ Ամենափրկիչի տաճարի դիմաց ռուսական դպրոց էր կառուցվել։ Հետագայում այն տեղափոխվել է, իսկ շենքը քանդել են, որ եկեղեցիները միմյանց դիմաց լինեն։

Հրապարակի կենտրոնական հատվածում դեռ խորհրդային տարիներից ցայտաղբյուր կա, որը մի քանի տարի առաջ «երգող» դարձավ` ի ուրախություն Գյումրու բնակիչների ու հյուրերի։ Հենց դրա դիմաց Ավարայրի ճակատամարտին նվիրված արձան կա։

Գյումրու քաղաքապետարանի շենքը

Այստեղ է գտնվում նաև քաղաքապետարանի շենքը, որը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ մասամբ քանդվել էր։ Հետագայում այն վերականգնել են։ Հրապարակում կարելի է նաև տեսնել Գյումրու ամենահին ու այս պահին միակ «Հոկտեմբեր» կինոթատրոնը։  Ռուսական կլասիցիզմի ոճով շենքը կառուցվել է հեռավոր 1926 թվականին։

Աբովյանի ու Ռիժկովի փողոցները, խաչքարերի պուրակը

Վարդանանց հրապարակում հայտնվելուց հետո պետք է անպայման զբոսնել դրան կից երկու փողոցներով` Աբովյան ու Ռիժկով, նաև այցելել Ամենափրկիչ եկեղեցու մոտի ծառուղին։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am