«Ինչո՞ւ պետք է հարկատուն վճարի զգացմունքի համար (մեկ ա ձրի ա ու մեջը տեղ կա)»
Advertisement 1000 x 90

«Ինչո՞ւ պետք է հարկատուն վճարի զգացմունքի համար (մեկ ա ձրի ա ու մեջը տեղ կա)»

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

«Երեկ Հանրային հեռուստատեսության հյուրը վարչապետի տիկինն էր: Պետրոս Ղազարյանի ծռված «լրագրության» մասին ավելորդ էլ է խոսել. էդ մարդուն Հ1 են տարել հենց` պատվերով լրագրության տարիների փորձ ունենալու համար, բայց այ Աննա Հակոբյանը երեկ «փայլեց» եթերում:
Տիկին Հակոբյանը երեկ տաղավարում էր, որ հանրությանը համոզի իր այցի արդարացի լինելը, որ բոլորիս ապացուցի, որ պետական միջոցներով չի թռել, կամ գոնե, որ արարողակարգային անհրաժեշտություն է եղել իր` Բրյուսել մեկնելը: Սակայն բոլոր նման ռոմանտիկների հույսերն ի դերև եղան հենց հաղորդման սկզբնամասում: Ուրեմն պարզվում է, որ Աննա Հակոբյանն ամուսնուն կարոտելու պատճառով է պաշտոնական այցերի ընթացքում ուղեկցում նրան: Իսկ օդանավը «սենց թե նենց դատարկ է թռչում ու ինքն էլ օգտվում է ազատ աթոռից ու ոչ մեկի վնաս չտալով ուղեկցում է ամուսնուն»: Հասկանո՞ւմ եք չէ, մենք` հարկատուներս վճարում ենք երկրի առաջին դեմքի ընտանեկան զգացմունքների համար, ինչի համար բնավ պարտավոր չենք վճարել:
Որպեսզի ասվածի հուզականությունը ավելի լայն հորիզոններ ընդգրկի տիկին Հակոբյանը երեկ պատմում էր, որ իր ամուսնուն տեսնելու ժամանակ չի ունենում Հայաստանում, բայց այստեղ էլ հարց է առաջանում, իսկ օտարերկրյա խիտ գրաֆիկով հանդիպումների ընթացքում որքա՞ն ժամանակ է հնարավոր լինում զգալ ամուսնու ներկայությունը: Իրոք նոնսենս է այս ամեն ինչը. դուրս է գալիս, որ զուտ ինքնաթիռում գտնված ժամանակահատվածում է տիկին Աննան տեսնում ամուսնուն: Բայց այս դեպքում էլ մի հակասությոն կա. վարչապետի տիկինը երեկ պնդում էր, որ ֆոբիա ունի ինքնաթիռներից: Հետևաբար ստացվում է, որ անգամ այդ մի քանի ժամն ինքնաթիռում տիկին Աննան հանգիստ չի կարող լրացնել ամուսնու կողքին լինելու բացը:
Կարճ ասած երեկ Աննա Հակոբյանը Հանրայինի եթերում ասաց, որ ԼԱՎ Է ԱՆՈՒՄ գնում է, հարցե՞ր:
Հ.Գ. Ինքնաթիռում «ձրի թռնելու» «հիմնավորումը» շատ ավելի զավեշտալի է: Էդ տրամաբանությամբ կարա ցանկացած առաջնորդ իր բարեկամներին ու ընկերներն հետը տանել ուր ուզի` մեկա մեջը տեղ կա ու ձրի ա: Պատկերացրեք մի օր մի որևէ առաջնորդի մոտ ընկեր, ծնող, եղբայր որոշում է, որ շատ է կարոտում իր բարեկամին ու հետը պետք է թռչի: Մեկ ա ձրի ա ու մեջը տեղ կա»:



Նման նյութեր