Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի փոփոխությունները
Advertisement 1000 x 90

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմի փոփոխությունները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ:

Միզուղիների անատոմիական փոփոխություններ

Երիկամների չափերի փոփոխություն: Պայմանավորված է երիկամի անոթային և պարենխիմայի ծավալի մեծացման հետ:

Հավաքող համակարգի լայնացում: Այս վիճակը կոչվում է հիդրոնեֆրոզ, որը հանդիպում է գրեթե 80% դեպքերում` հղիության ընթացքում և առավել հաճախ` աջ կողմում: Այս փոփոխության պատճառներց են. պտղի մեխանիկական սեղմումը միզածորանին և պրոգեսթերոնի (հղիությունը պահպանող հորմոն) մկանները թուլացնող ազդեցությունը` հատկապես հղիության վաղ շրջաններում:

Միզապարկ: Մեծացած արգանդն աստիճանաբար ճնշում է միզապարկի գագաթը հղիության վերջին եռամսյակում: Այս փոփոխությունը դարձելի բնույթ է կրում:

Երիկամի հեմոդինամիկայի փոփոխություններ

Հղիության ընթացքում տեղի է ունենում երիկամային արյան շրջանառության և կծիկային ֆիլտրացիայի , ինչպես նաև կրիատինին կլիրենսի մեծացում, որն իր հերթին բերում է արյան մեջ միզանյութի և կրիատինինի քանակի նվազմանը:

Կծիկային ֆիլտրացիայի մեծացումն իջեցնում է գլուկոզայի հետներծծումը մոտակա խողովակներում` բերելով ֆիզիոլոգիական գլիկոզուրիայի (գլուկոզա մեզի մեջ):

Թթվահիմնային հավասարակշռություն: Հղիության ընթացքում հիպերվենտիլացիայի հետևանքով առաջացած շնչական ալկալոզին` որպես հակակշիռ , իջնում է բիկարբոնատների հետներծծումը:

Միզաթթու: Միզաթթվի կոնցենտրացիան արյան մեջ իջնում է 25-35%-ով` հատկապես հղիության 3-րդ եռամսյակում: Այս փոփոխության պատճառը երիկամային կծիկային ֆիլտարացիայի մեծացման հետևանքով միզաթթվի հետներծծման իջեցումն է:

Պրոտեինուրիա: Սա ֆիզիոլոգիական վիճակ է, երբ հղիության ընթացքում մեզի մեջ ավելանում է սպիտակուցների քանակը:

Արյան և մեզի փոփոխություններ

Կծիկային ֆիլտրացիայի մեծացումն իջեցնում է գլուկոզայի հետներծծումը մոտակա խողովակներում` բերելով ֆիզիոլոգիական գլիկոզուրիայի (գլուկոզա մեզի մեջ):

Թթվահիմնային հավասարակշռություն: Հղիության ընթացքում հիպերվենտիլացիայի հետևանքով առաջացած շնչական ալկալոզին որպես հակակշիռ իջնում է բիկարբոնատների հետներծծումը:

Միզաթթու: Միզաթթվի կոնցենտրացիան իջնում է արյան մեջ` 25-35%-ով հատկապես հղիության 3-րդ երամսյակում: Այս փոփոխության պատճառը երիկամային կծիկային ֆիլտարացիայի մեծացման հետևանքով միզաթթվի հետներծծման իջեցումն է:

Պրոտեինուրիա: Սա ֆիզիոլոգիական վիճակ է, երբ հղիության ընթացքում ավելանում է սպիտակուցների քանակը մեզի մեջ:

urolog.am