Ավստրալիայի իշխանություններն անվավեր կճանաչեն զբոսաշրջիկի այցագիրը, եթե նա 12 ամիս եւ ավելի ժամկետով բանտարկության Է դատապարտված եղել ընտանեկան բռնության համար: Արդեն երկրում գտնվող ճանապարհորդներին, որոնք այդ հոդվածով դատվածություն ունեն, սպառնում Է արտաքսում: Այդ մասին հայտնել Է Lonely Planet-ը:
Բանն այն Է, որ փետրվարի վերջին ուղղումներ են ուժի մեջ մտել օրենսդրության մեջ, որոնք հրահանգում են հենց այդպես վարվել այն քաղաքացիների հետ, ովքեր դատապարտվել են ընտանեկան բռնությանը վերաբերող հոդվածներով: «Յուրաքանչյուր կին եւ երեխա իրավունք ունի իրեն անվտանգ զգալու մեր երկրում»,- հայտարարել Է ընտանիքում բռնության դեմ պայքարի բարեգործական կազմակերպության հիմնադիր Նիկոլ Էդվարդսը:
Նաեւ կին իրավապաշտպանը հավելել Է, որ մենք պետք Է բացարձակ անհանդուրժողություն հանդես բերենք այն անձանց նկատմամբ, ովքեր ընտանիքում բռնություն գործադրելու հակվածություն ունեն, ուստի մեր կազմակերպությունը պաշտպանում Է այդ նախաձեռնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: