Լավագույն տուրիստական զբոսուղիների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է ավելի քան 450 կիլոմետր երկարությամբ Փենինյան ճանապարհը Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Վարկանիշի երկրորդ տեղում է Սուրբ Հակոբի ճանապարհը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության հուշարձանների թվում է և Հյուսիսային Իսպանիայով ձգվում է դեպի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք, որտեղ, ինչպես համարվում է, թաղված է Սուրբ Հակոբը:
Երրորդ տեղում է Ապալաչյան արահետն ԱՄՆ-ում, որը համարվում է ամենաերկարներից մեկն աշխարհում (շուրջ երեք հազար հինգ հարյուր կիլոմետր):
Հնգյակը եզրափակում են Բասյոյի ուղին Ճապոնիայում և մեկօրյա երթուղին Արգենտինայում՝ Բարիլոնչե առողջարանային քաղաքի մոտ:
Նաև վարկանիշ են մտել Թուբքալ լեռան երթուղին Մարոկոյում, զբոսանքները Չինական մեծ պարսպով, Հոնկոնգի «Վիշապի մեջքով», Իռլանդիայի Դինգլ Վեյով և այլ երթուղիներ: