Բրենդի ճանաչելիությունը բարձրացնելը բրենդի զարգացման ամենակարևոր քայլերից մեկն է։ Ի՞նչ ռազմավարություններ կարելի է կիրառել լավ արդյունքներ գրանցելու համար։
Եկեք տեսնենք, թե ինչ ռազմավարություններ են կիրառում մեր մասնագետները։
Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։
1. Տիգրան Մկրտչյան, Ucom, Medium
Quora-ով փորձել եմ Եվրոպայում գտնվող մի բրենդի ճանաչելիությունը բարձրացնել բոլգի հրապարակումների միջոցով: Ընկերության բլոգում արել եմ հրապարակումներ, որտեղ խորհուրդներ (tips, how-to, DIY) էին ընկերության փորձագետներից: Այդ հրապարակումները FB գովազդի միջոցով տեսնում էին թիրախային լսարանի օգտատերերը: 3–4 նման հրապարակումներից հետո, թիրախային լսարանը (նաև remarketing-ի միջոցով) տեսնում էր արդեն պաստառի (banner) տեսքով ծառայությունից օգտվելու առաջարկ:
Զուգահեռ օգտագործել եմ նաև Google Search Ads: Արդյունքները չափել եմ այս գործիքներով՝ MOZ, Google Analytics, Hotjar, Google Console, Yandex Metrics.
Ամբողջ տրամաբանությունը հետևյալն էր. ընկերությունը դիրքավորել որպես ոլորտում փորձագետ, այնուհետև կոնվերսիա ապահովել:
2. Սամվել Մարտիրոսյան, Banman.am
Ամենակարևորը հետաքրքիր բովանդակությունն է և դինամիկ փոփոխությունները։ Դրանց պետք է անընդհատ հետևել անալիտիկ գործիքներով։ Սոցիալական մեդիաներում լուծումների յուրահատկությունը այն է, որ երբեք բոլոր հարթակներում չի կարելի տեղադրել կլոնավորված բովանդակություն, այլ անհրաժեշտ է ամեն հարթակի համար ձևավորել բովանդակությունը՝ ըստ դրա յուրահատկությունների։
3. Սերգեյ Ուսնունց, Skill
2007–2014 թվականներին Telcell ընկերության առաջընթացի հիմքը դարձան դասական PR-ը և BTL-ը: Armenia Lottery-ի դեպքում 2014–2017 թվականներին այդ առաջընթացի համար հիմք ծառայեցին հեռուստատեսությամբ արձակվող խոշոր գովազդային արշավները և վաճառքի կետերում BTL-ը։
Skill.am-ի համար մենք կիրառել ենք SMM-ի, event-մարքեթինգի и PR տեխնոլոգիաների մի խառնուրդ։ Յուրաքանչյուր ընկերության համար անհրաժեշտ է մշակել սեփական ռազմավարությունը, քանի որ մարքեթինգում ունիվերսալ ռազմավարություններ գոյություն չունեն։
4. Սոնա Ավետիսյան, All.me digital network
Բրենդի ճանաչելիության, ինչպես նաև համբավի բարձրացման նպատակով կարելի է կիրառել շատ տարբեր մեթոդներ, սակայն ռազմավարության ընտրությունը կախված է հենց պրոդուկտից, շուկայի առանձնահատկությունից և մի շարք այլ հանգամանքներից:
Ընդհանուր առմամբ ես կառանձնացնեի բրենդի ճանաչելիության բարձրացման 2 ուղի.
1.Արագ, բայց ռիսկային
Կարճ ժամկետներում նկատելի արդյունք ունենալու համար կարելի է կիրառել հետևյալ մեթոդները՝ վիրուսային մարքեթինգ, ինֆլուենսեր մարքեթինգ (macro & mega influencers/ celebs), համացանցային ինտենսիվ գովազդ: Այս դեպքում ջանքերն ավելի քիչ են, սակայն կա վտանգ, որ ձեր բրենդի մասին ինֆորմացիան փոքր-ինչ հում կլինի և դժվարամարս: Ռիսկերի թվում են բրենդի ոչ ամբողջական ընկալումը և հետագա ֆրուստրացիան:
2. Դանդաղ և արդյունավետ
“Ծամել դնել բերանը” տարբերակով, երկարաժամկետ աշխատանքի միջոցով կարելի է հասնել բաղձալի արդյունքի: Անհրաժեշտ է կիրառել համալիր գործողություններ՝ կոնտենտ մարքեթինգ, PR արշավ (ցանկալի է CSR ծրագրի կիրառմամբ), SEO, օֆլայն մարքեթինգ և այլն: Այս դեպքում կպահանջվեն մարդկային, ժամանակային և ֆինանսային ավելի մեծ ռեսուրսներ:
Հ.գ. Որ ուղին էլ ընտրեք՝ ավանդական, թե նորարարական, կարճ, թե երկար, էժան, թե «ղեկավարության աչքը լույս»… բրենդին օդ ու ջրի պես պետք են կրեատիվ նոր մոտեցումներ ու իրենց գործի համար գժվող հավես թիմ:
Ամբողջությամբ՝ medium.com