Ճամփիրդեք ամբողջ աշխարհով՝ չլքելով ձեր բազմոցը: Cosmopolitan-ը ներկայացնում է ֆիլմեր, որոնք թույլ կտան ստանալ դրական էմոցիաներ օնլայն-ճամփորդությունից և կոգեշնչեն նոր ուղղություններ ընտրելու համար:
- Փարիզ, Ֆրանսիա. «Ամերլի»
Սյուրռեալ պատմություն մի կնոջ (Օդրի Տոտու) մասին, ով աշխարհը տեսնում է կախարդական ձևով:
- Մեքսիկա. «Եվ քո մորը նույնպես»
Երկու դեռահաս տղաներ (Գաել Գարսիա Բերնալ, Դիեգո Լունա) ճանապարհորդում են խորհրդավոր կնոջ (Մարիբել Վերդու) հետ, ով սովորեցնում է նրանց այն ամենը, ինչ տղաները պետք է իմանան կյանքի և սեքսի մասին:
- Լոնդոն, Անգլիա. «Նոթինգ Հիլ»
Շքեղ գրախանութի սեփականատերը (Հյու Գրանտ) սիրահարվում է հայտնի ամերիկյան կինոաստղի (Ջուլիա Ռոբերթս):
- Լիսաբոն, Պորտուգալիա. «Գիշերային գնացք դեպի Լիսաբոն»
Շվեյցարացի պրոֆեսորը (Ջերեմի Այրոնս) հրաժարվում է իր ձանձրալի կյանքից և մեկնում է արկածախնդիր ճամփորդության:
- Սիցիլիական գյուղ. «Նոր կինոթատրոն «Պարադիզո»»
Երիտասարդ տղան (Սալվադորե Կասիո) փախչում է պատերազմից տուժած սիցիլիական գյուղից ֆիլմերի նկատմամբ իր սիրո շնորհիվ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը