Վարսակի կիսելը կվերականգնի առողջությունը
Advertisement 1000 x 90

Վարսակի կիսելը կվերականգնի առողջությունը

Այն հակացուցումներ չունի և շատ հաճելի համ ունի։

Վարսակի կիսելն օգտակար է ստամոքսի, լյարդի ու երիկամների համար։ Այն տարրալուծում է լեղածորանում ու միզածորանում եղած քարերը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Վարսակը վերականգնում է ուժերը, տալիս էներգիա, օգնում պայքարել դեպրեսիայի դեմ։

Այն պատրաստելու համար պետք է վերցնել՝

. 1 բաժակ վարսակի փաթիլներ

. 5 բաժակ ջուր

. 1 բաժակ կաթ

. մեղր

Դնել կրակին ու եռացնել թույլ կրակի վրա մինչև հեղուկ կիսելային վիճակի հասնելը։ Ապա ավելացնել կաթը՝ մինչև նախնական ծավալին հասնելը, ու եռացնել։ Երբ մի քիչ սառչի, ավելացնել 4 ճաշի գդալ մեղր՝ ըստ ճաշակի։ Կերեք օրվա ընթացքում, որքան ուզում եք։

Վարսակի կիսելն օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից, որոնք տարիներով կուտակվել են սխալ սնվելու հետևանքով։ Կիսելի մշտական օգտագործումը բարձրացնում է դիմադրողականությունը, առույգություն է հաղորդում, էներգիա, նպաստում է երկար ու առողջ կյանքին։ Բացի դրանից, վարսակի փաթիլներից պատրաստված կիսելը՝

. օժտված է կենարար հատկությամբ

. բարելավում է օրգանիզմում փոխանակության պրոցեսները

. նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

. օժտված է լեղամուղ հատկություններով

. կարգավորում  է ճարպային փոխանակությունը

. բարերար ազդեցություն է գործում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա

. նվազեցնում է ցավերը՝ ստամոքսի տարատեսակ հիվանդությունների դեպքում

. աթերոսկլերոզի կանխարգելման դեմ միջոց է

. անցկացնում է մաշկի չորության ու թեփոտվածության զգացողությունը

. կանխում է այտուցների առաջացումը

. ամրապնդում է իմունիտետը

. բարելավում է տեսողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը