healthyfoodhouse.com-ը ներկայացրել է հազի դեմ հրաշալի և սննդարար կոնֆետների բաղադրատոմս:
Քաղցրավենիքը պատրաստված է բնական բաղադրիչներից, հանգստացնում է հազը: Այն կարող եք օգտագործել նաև՝ որպես կանխարգելիչ միջոց, քանի որ ունի իմունիտետը բարձրացնող հատկություն:
Բաղադրություն
- 100մլ կոկոսի յուղ
- 100գ մեղր
- Մի պտղունց դարչին
Պատրաստման եղանակը
Կոկոսի յուղը խառնեք այնքան, մինչև փրփրի, ավելացրեք մեղրն ու շարունակեք խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ապա ավելացրեք դարչինը և խառնեք: Ստացված լուծույթը լցրեք սառույցի հատուկ ամանների մեջ և դրեք սառցախցիկը 20 րոպեով: Ապա հանեք սառույցի կտորները, գցեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում: Կոնֆետները կարող եք ուտել՝ և՛ որպես կանխարգելիչ միջոց, և՛ որպես բուժիչ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը