Disneyland-ում բացվել Է «Աստղային պատերազմներին» նվիրված թեմատիկ զբոսայգի
Advertisement 1000 x 90

Disneyland-ում բացվել Է «Աստղային պատերազմներին» նվիրված թեմատիկ զբոսայգի

Կալիֆոռնիայի Disneyland-ում բացվել Է Star Wars: Galaxу՚s Edge թեմատիկ զբոսայգին: Ինչպես նշված Է Disney-ի հաղորդագրության մեջ, մայիսի 29-ին ատրակցիոնի հատուկ շնորհանդեսին այցելել են ռեժիսոր Ջորջ Լուկասը եւ դերասաններ Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը եւ Բիլլի դի Ուիլյամսը:

Զբոսայգու ավելի քան 50 հազար քառակուսի մետր տարածքը բաժանված Է երեք գոտու, որոնք անվանված են ի պատիվ «Աստղային պատերազմների» վերջին եռերգության Էպիզոդների՝ Դիմադրություն, Առաջին Ուխտ եւ Հնչյունների ավան: Զբոսայգու այցելուները կկարողանան թռչել Հազարամյա բազե հրթիռով, ստեղծել սեփական լուսային սուրը եւ անձական դրոիդ հավաքել:

Մինչեւ հունիսի 24-ը զբոսայգի այցելել ցանկացողներին նախնական ամրագրում կպահանջվի: Ավելի ուշ ատրակցիոնի այցելությունն ազատ կդառնա:

Disney ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Star Wars: Galaxу՚s Edge-ի ստեղծման համար իրենց ավելի քան հինգ տարի Է պահանջվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: