
Քննադատական մտածողություն (անգլ.՝ critical thinking) ապացուցումների համակարգ, որը կիրառվում է իրերի և իրադարձությունների վերլուծության համար՝ տալով հիմնավորված եզրակացություններ, և ստեղծում է հիմնավորված գնահատականներ, մեկնաբանություններ տալու հնարավորություն, ինչպես նաև իրավիճակին և խնդրին համապատասխան ճշգրտորեն կիրառել ստացված արդյունքները։
Քննադատական մտածողությունը մտածողության այն տեսակն է, երբ մարդը հարցականի տակ է դնում ստացվող տեղեկույթի հավաստիությունը, սեփական հավատալիքներն ու համոզմունքները։