Եվրամիության խորհուրդը հավանություն Է տվել այցագրային օրենսգրքի ուղղումներին, որոնք սահմանում են մեկ տարով, երկու տարով եւ հինգ տարով շենգենյան բազմակի այցագրերի ստացման պայմանները: Մեկ տարով այցագիրը կարելի կլինի ստանալ, եթե դիմողը կատարում Է մուտքի պայմանները եւ նախորդ երկու տարվա ընթացքում ստացել եւ օրինականորեն օգտագործել Է երեք կարճաժամկետ այցագրեր: Երկու տարով այցագիրը կտան այդ նույն նախորդ երկու տարվա ընթացքում մեկ տարվա բազմաայցագիր ստանալու պայմանով: Հնգամյա բազմաայցագրի կարող Է հավակնել նա, ով ճիշտ Է օգտագործել երկամյա այցագիրը երեք տարվա ընթացքում:
Ապրիլին այդ ուղղումներին հավանություն Է տվել Եվրախորհրդարանը, այժմ մնում Է Եվրամիության խորհրդի ձեւական հաստատումը, ինչից հետո նոր կանոնները կհրապարակվեն, իսկ կես տարի հետո կմտեն ուժի մեջ: Ենթադրվում Է, որ դրանք կվերաբերեն ավելի քան հարյուր երկրների զբոսաշրջիկների: Եվրամիության պաշտոնյաների հավաստիացմամբ՝ այդ փոփոխությունները նախատեսում են «լավագույն պայմաններ բարեխիղճ ճանապարհորդների համար»: Ինչ վերաբերում Է ռուսաստանցիներին, ապա նրանց համար գլխավոր հարմարություններից մեկը կդառնա Եվրամիությունում համաձայնեցված մոտեցման ներդրումը «դրական այցագրային պատմությամբ» ճանապարհորդներին բազմակի այցագրեր տալու նկատմամբ՝ մեկ տարուց մինչեւ հինգ տարի աստիճանաբար ավելացող ժամկետով:
«Դրական այցագրային պատմությունը» ենթադրում Է նախորդ այցագրերի պայմանների խախտումների բացակայություն, մասնավորապես այցերի նպատակների եւ ժամկետների առումով: Հենց այդ պատճառով Էլ բարենորոգումը նախատեսում Է ստուգումների խստացում տվյալների բոլոր պահոցների գծով եւ «նույնականացման տվյալների ընդհանուր պահոցի» ստեղծում (CIR)՝ կոնկրետ մարդկանց շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: