TourXel-ը մշակել է յուրահատուկ ծրագրային ապահովում, որն էապես փոխում է զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ամենօրյա աշխատանքի սկզբունքը։
Հին ու բարի հաշվիչներին, թուղթ ու գրչին գալիս է փոխարինելու համակարգ, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել ներքին աշխատանքային գործընթացները, հեշտ կառավարելի դարձնել դրանք, կենտրոնացնել տվյալները մեկ տեղում, համակարգել դրանք ու վերլուծել։
Այն թույլ է տալիս ստեղծել հաշվետվություններ և վիզուալիզացիաներ, բացահայտել տարբեր պրոդուկտների եկամտաբերությունը, կրճատել ծախսերը և ինքնուրույն ստեղծել հարկային հաշվետվություններ: Թվարկվածները գործառույթների միայն մի մասն են կազմում:
TourXel-ի համահիմնադիր Արամ Վասիլյանը VNews – Business & Tech-ին պատմել է ընկերության ստեղծման, առանձնահատկությունների ու առաջիկա ծրագրերի մասին․
«Ընկերությունն սկսել է գործունեությունը 2012 թվականին։ Համահիմնադիրներից մեկը՝ Շերիֆը, ապրում է Նյու Յորքում, երկար տարիների փորձ ունի տուրիստական բիզնեսում։ 20 տարուց ավել համակարգել է ընդլայնվող տուրիստական ընկերությունների գործողությունները: Մեր համակարգի ցանկացած լուծում հիմնված է իրական կյաքում առաջացած որևէ խնդրի վրա»։
Tourxel-ի համակարգն արդեն 3 տարի է, ինչ ներդրվել է Նյու Յորքում գործող տուրիստական գործակալությունում, ֆրանսիական մի շարք ընկերություններ նույնպես օգտագործում են ծրագրային ապահովումը։ Հայկական ընկերություններում դեռևս միայն թեստավորում են։ Մրցակիների հանդեպ առավելությունների շարքում Արամը դասում է մի քանի կոմպոնենտներ։
«Տեխնիկական տեսակետից առավելությունն այն է, որ ամբողջությամբ ամպային համակարգի վրա է հիմնված: Ցանկացած վայրից, ցանկացած սարքով հնարավոր է օգտվել: Այնինչ, նմանատիպ համակարգերի 60-70 տոկոսը դեսքթոփ տարբերակով են: Իսկ այս դեպքում պետք է միայն բրաուզեր ու վերջ: Շատ մեծ շեշտ դրված է տվյալների գաղտնիության, անվտանգության վրա: Ամեն ինչ շատ պաշտպանված է․ վտահ կարող եք լինել, որ արտահոսք չի լինի: Համակարգը Միացյալ Նահանգների տուրիստական տրամաբանությանը շատ համապատասխան է:
Նաև հնարավոր է ցանկացած օգտատիրոջն անհրաժեշտ գործառույթները բացել և փակել։ Ծրագրային բաժանումը լավ է կազմված, յուրաքանչյուր աշխատակից կարող է միայն իր գործառույթներին համապատասխան ֆունկցիաների տիրապետել՝ չունենալով հասանելիություն ամբողջ համակարգին»,- նշում է նա։
Ամբողջությամբ՝ vnews.am