Ավիացիոն ծառայության գնահատման Skytrax միջազգային կազմակերպությունը Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին լավագույնն Է ճանաչել աշխարհում: Այդ մասին հաղորդվում Է Skytrax-ի պաշտոնական կայքում:
Մասնագետները բարձր են գնահատել անձնակազմի ուշադիր լինելը, Էնտուզիազմը, բարյացակամությունը, պրոֆեսիոնալիզմը եւ հյուրասիրությունը:
Երկրորդ տեղում հայտնվել են Garuda Indonesia ինդոնեզական ընկերության, երրորդում՝ ANA All Nippon Airways-ի, չորրորդում՝ Thai Airways-ի աշխատակիցները:
Բացի այդ, լավագույնների ցուցակում տեղ են գտել EVA Air-ի, Cathay Pacific-ի, Hainan Airlines-ի, Japan Airlines-ի, Qatar Airways-ի եւ China Airlines-ի ստյուարդուհիները:
Հունիսին ավելի վաղ հաղորդվել Է, որ Կատարի Qatar Airways ազգային ավիաընկերությունը, Skytrax-ի վարկածով, գլխավորել Է 2019 թվականի լավագույն ավիագծերի վարկանիշը: Այսպիսով՝ Qatar Airways-ը գերազանցել Է նախորդ առաջատարին՝ Singapore Airlines-ին: