Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է
Advertisement 1000 x 90

Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

Ի՞նչ չի կարելի տանել Վրաստան. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է վրացական կողմի տրամադրած տեղեկանքն այն մասին, թե Վրաստան ժամանող քաղաքացիներն ինչ չեն կարող իրենց հետ ներմուծել այդ երկիր։

Հատկապես ամառային հանգստի սեզոնին այս հիշեցումը Վրաստանում հանգստացողների համար կարևոր տեղեկատվություն է։

Ցանկի առաջին տեղում թմրամիջոցներն ու հոգեմետ դեղամիջոցներն են։ Դրանք անհրաժեշտության դեպքում կարող են արտահանվել միայն բժշկի համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում և Վրաստանի տարածքում դրանց օգտագործման օրական չափաբաժնի հաշվարկով։

Ալկոհոլային խմիչքների դեպքում դրանց ծավալը սահմանափակվում է հետևյալ չափերով. Էթիլային սպիրտ պարունակող խմիչքներ`առավելագույնը 2 լիտր, գինի` առավելագույնը 4 լիտր, գարեջուր` առավելագույնը 16 լիտր։

Ծխախոտի դեպքում սահմանափակումները հետևյալն են. սիգարետ` 200 հատ, սիգար` 50, թութունային այլ արտադրանք` 200 հատ։

Ընդ որում անչափահասներին անգամ այս արտոնյալ չափաբաժինները արտահանել չի թույլատրվում։

Սննդամթերքի արտահանման չափաքանակը սահմանափակվում է 30 կգ–ով։

Արժեթղթերի ու գումարի դեպքում դրանց արժեքը չի կարող գերազանցել 30 000 լարին։

Արգելվում է նաև Հայաստանից Վրաստան զենքի, պայթուցիկ ու ռադիոակտիվ նյութերի փոխադրումը։

Իսկ հնաոճ իրերի, արվեստի գործերի արտահանումը պետք է իրականացվի միայն լրացուցիչ թույլտվությունների ու սերտիֆիկատի առկայությամբ։

Եթե արտահանվող ապրանքի մաքսային արժեքը կազմում է 3000-10000 լարի, դրա դիմաց գանձվում է 20 լարի մաքսային սպասարկման գումար, մինչև 15 000 լարիի դիմաց` 300, իսկ 15 000–ը գերազանցող ապրանքների դեպքում` 400 լարի։

armeniasputnik.am