Բնության սիրահար Սուրենն ընտանիքով տեղափոխվել է մի տարածք, ուր ոչ ոք չի ապրում, ու իր վրա վերցրել այս կողմերն այցելող զբոսաշրջիկների հոգսը:
Հայաստանի հարավում, Կապան տանող ճանապարհի ձախ կողմում վերջերս հայտնվել է մի փայտե ցուցատախտակ՝ «Սուրիկի լիճ»,ու դեպի ձորը տանող սլաք:
Առաջին հայացքից, նեղ ճանապարհը վտանգավոր է թվում, բայց չնայած դրան շատ զաբոսաշրջիկների է գրավում։
Այս ձորը տարիներ շարունակ հայտնի է եղել որպես «Քարահունջի բաղեր»։ Այտեղ Քարահունջ գյուղի բնակիչները զբաղվել են այգեգործությամբ և գինեգործությամբ: Ձորի շրջակայքում պահպանվել են գինու հին հնձաններն ու մառանները։
Այստեղ են գտնվում նաև Հայաստանի հարավային մարզի՝ Սյունիքի, հայտնի ժայռափոր քարանձավները, որոնք նախկինում բնակիչների համար ծառայել են որպես կացարաններ:
Տարիների ընթացքում այս տարածքի հողերը դարձել են անմշակ, մարդիկ լքել են բնակավայրը։ Եվ դրա պատճառը հենց այստեղ բերող դժվար ճանապարհն է եղել։ Հին ժամանակներում այն առավելապես էշով էին անցնում։ Ժամանակի հետ երիտասարդները դադարեցին այս կողմերում այգիներ մշակել, միայն տարիքով քարահունջեցիներն էին գալիս դրանց տիրություն անելու։
Ամբողջությամբ՝ jam-news.net