
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր լավ լուր Արմենիա ավիաընկերությունից։ Հուլիսի 10-ից ավելացվում է հաճախականությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ՝ չվերթների քանակը հասցնելով օրական 3 չվերթի։ Համատեղ չվերթներ վրացական ավիաուղիների հետ հուլիսի 10 ից Բաթումի-Երևան-Բաթումի ուղղությամբ՝օրական 1 անգամ, ինչպես նաև Բաթումի-Երևան-Մոսկվա-Երևան-Բաթումի ուղղությամբ»։