Լոգանքի համար նախատեսված ավելները, բոլորն էլ օգտակար են, սակայն յուրաքանչյուրը ունի իր դերն ու նշանակությունը:
Ամենալավ ավելը, անկախ ինչից է, թարմ ավելն է: Այն հարուստ է եթերային յուղերով, ֆոտոնցիդով և այլ կենսաբանական ակտիվ նյութերով:
Կեչու (береза) ավել: Լավ տաքացնող է, մերսող: Անփոխարինելի է մկանային ցավերի ժամանակ, հոդացավերի ժամանակ:
Կաղնու (дуб) ավել: Հանգստացնող է, հակաբորբոքային: Օգտակար է ծանր մտավոր աշխատանք անողների համար: Օգտակար է նաև յուղոտ մաշկ ունեցողների համար:
Էվկալիպտի ավել: Բուրավետ է, հանգստացնող:
Գիհու (можжевельник) ավել: Օգնում է արյան շրջանառությանը: Բակտերիալ հատկություններով՝ անգերազանցելի է:
Եղինջի ավել: Հրաշալի օգնում է ռադիկուլիտի ժամանակ, հոդացավերի ժամանակ:
Մեղվամուշկի (пижмовый) ավել: Օգնում է երիկամների և միզապարկի քրոնիկ հիվանդներին:
Օշինդրի (полынь) ավել: Շատ բուրավետ է, օգնում է շնչառությանը:
Սնձի (рябиновый) ավել: Օդը մաքրում է վատ հոտերից, բուժում է մկանները:
Լորենու (липа) ավել: Ջերմիջեցնող է, օգնում է բրոնխիտի ժամանակ: Ունի միզամուղ հատկություն:
tayni-mirozdaniya.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը