Լյարդն իսկական քիմիական գործարան է մեր օրգանիզմում։ Հենց նա է սնունդից ստացված սպիտակուցները վերածում այնպիսի նյութերի, որոնք ունակ են յուրացվել, և պատասխանում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի համար։
Լյարդը նաև լեղի է արտադրում, ինչը շատ կարևոր է աղիներից արյուն սննդարար նյութեր ներմուծելու և մարսողության նորմալ գործընթացի համար, քանի որ լեղին օգնում է քայքայել ճարպերը։ Բացի դրանից, այս օրգանն այնպիսի կարևոր գործառնություն է կատարում, ինչպիսին դեղամիջոցների, սննդի հետ օրգանիզմ ընկնող, ինչպես մաև վերամշակված մթերքներ հանդիսացող վնասակար նյութերի չեզոքացումն է։
Լյարդը մարդու համար կենսականորեն անհրաժեշտ օրգան է, առանց որի՝ մարդու գոյությունը պարզապես անհնարին է։ Իսկ լյարդի առողջ կենսագործունեությունը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն կախված է նրա մաքրությունից։
Լյարդի մաքրումը գործարկում է օրգանիզմի երիտասարդացման մեխանիզմը։
Մեր տրամադրությունը, էմոցիաները, ուրախություններն ու վշտերն ուղղակիորեն կախված են լյարդի առողջությունից։ Եթե լյարդը լցված է թափոններով, սկսվում է ապատիա, դեպրեսիա, հոգնածություն, գլխացավ, անքնություն, դեմքի անառողջ գույն, աչքերի տակ մուգ հատվածներ։
Մաշկի վրայի տարատեսակ բծերը, ցանը, քորը նույնպես վկայում են այն մասին, որ լյարդը լավ չի կատարում իր ֆունկցիան։
Ի՞նչ է պետք անել, որ լյարդը մաքրվի։ Նախ և առաջ՝ պետք է հարուցել լեղու ուժգին ժայթքում։ Այն քայքայում է ճարպերը, գրգռում է աղիների կծկողականությունն ու նպաստում է թափոնների արագ դուրսբերմանը։ Լյարդն օրական 1.5-2 լիտր լեղի է արտադրում:
Առողջ լեղին պետք է ջրիկ լինի, թափանցիկ, դեղնաոսկեգույն։
Բայց եթե լյարդը լի է շլակներով, ապա լեղին դառնում է մուգ, խիտ ու ճարպոտ։ Այն հիանալի սննդարար միջավայր է դառնում վիրուսների, մանրէների, միկրոօրգանիզմների ու զանազան թափոնների համար։ Այս ամենը թունավորում է օրգանիզմը, թուլացնում իմունիտետը ու հանգեցնում առողջության վատացման։
Դրա համար էլ լյարդի մաքրումը ձեր կյանքում պարտադիր պրոցեդուրա պետք է դառնա, իսկ արդյունքն իրեն սպասեցնել չի տա։
Մասնավորապես, մաքրելուց հետո նկատելիորեն կբարելավվի ընդհանուր ինքնազգացողությունը։ Կանցնի անհանգստացնող գլխացավը, կկարգավորվի մարսողությունը։ Շնչառությունը կթարմանա, կանհետանա բերանի տհաճ համը։ Մաշկը կմաքրվի պզուկներից, տարատեսակ ցաներից ու այտուցներից ու ձեռք կբերի առողջ երանգ։ Կանհետանան աչքերի տակի սև շրջանակները, կհարթվեն մանր կնճիռները։ Բացի դրանից, նկատելիորեն կլավանա տրամադրությունը, կանցնի ձանձրույթը, ընկճախտը, նյարդային վիճակը։ Կզգացվի էներգիայի չտեսնված հոսք ու գործելու մղում։
Ըստ հետազոտությունների՝ սեպտեմբերը լյարդը մաքրելու առավել հարմար շրջանն է։ Դրա համար նախ պետք է նախապատրաստել օրգանիզմը, մասնավորապես, այն մաքրելուց 2 շաբաթ առաջ։ Դրա համար՝
. Պետք է հրաժարվել ալկոհոլ, դեղամիջոցներ, ապխտած մսեղեն ու սինթետիկ մթերքներ օգտագործելուց՝ կոկա-կոլա, չիփսեր և այլն։
. Սննդակարգից պետք է բացառել միսն ու մսամթերքը, ինչպես նաև ձուկը, ձուն, կաթը, թթվասերը, հացը, ալյուրով պատրաստված արտադրանքն ու մակարոնեղենը։
. Ձեր սննդակարգը պետք է հիմնականում բաղկացած լինի հում, եփած կամ շոգեխաշած բանջարեղենից։ Կարելի է նաև օգտագործել ձավարեղեն, մասնավորապես՝ հնդկաձավար և բրինձ։
. Լավ կլինի, որ խմեք կիտրոնով կանաչ թեյ, օրվա ընթացքում ամենաքիչը 6 բաժակ։ Դա կնպաստի վնասակար ու թունավոր նյութերի՝ լյարդից ու ենթաստամոքսային գեղձից դուրս բերելուն։
Ուշադրություն՝ լյարդը մաքրելուց առաջ պետք է մաքրել հաստ աղին։
Լյարդը մաքրելու բազմաթիվ եղանակներ կան։ Ընտրությունը կախված է ձեր օրգանիզմի վիճակից։ Բացի դրանից, եթե դուք նախկինում երբեք դա չեք արել, ապա արժե սկսել թեթև մեթոդից։
Լյարդը մաքրելու ամենահարմար ժամանակը Լիալուսինն է։
Լյարդը մաքրելու ամենապարզ եղանակը՝
- Ամեն օր սոված փորին խմեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Դրա շնորհիվ տեղի է ունենում լեղու հզոր արտազատում, ճարպերը քայքայվում են, աղիների պերիստալտիկան ուժեղանում է, և սննդային զանգվածը հեշտորեն տեղաշարժվում է մարսողական համակարգով։ Միաժամանակ լեղին բնական ճանապարհով դուրս է բերում շլակները, որոնք կան լյարդում ու լեղածորանում։
Բացի ձիթայուղից, կարելի է օգտագործել նաև կտավատի ձեթ։
Բացի դրանից, 1 ճաշի գդալ ձիթայուղին կարելի է ավելացնել կես կիտրոնի հյութ։ Բանն այն է, որ շատ թթու համով մթերքները նույնպես նպաստում են լեղու արտազատմանը։ Դրա համար էլ տվյալ դեպքում լեղամուղ էֆեկտն ուժեղանում է։
Դյուբաժ կամ սորբիտով մաքրում։
Սորբիտը բժշկական շաքարն է, որը գլյուկոզա չի պարունակում։ Այն վաճառվում է դեղատներում առանց բաղադրատոմսի։ Մի տուփը բավարար է մաքրման ողջ կուրսի համար։ Սորբիտն իր մեջ է ներծծում լճացած լեղին և այն դուրս է բերում օրգանիզմից։ Այս պրոցեդուրան պետք է անել քաղցած փորին։ 2-3 ճաշի գդալ սորբիտը լուծեք 100 մլ տաք ջրի մեջ։ Ջրի ջերմաստիճանն այնպիսին պետք է լինի, որ հնարավոր լինի խմել առանց վառվելու։ Ջուրը պետք է խմել առանց շտապելու, ումպերով։ Ապա պետք է պառկել աջ կողքի վրա՝ լյարդի շրջանում ջեռակ դնելով։ Ցանկալի է, որ այն լինի էլեկտրական, որ ջերմաստիճանը նույնը լինի։ Այդպես պետք է պառկել 1.5-2 ժամ։
Ուշադրություն՝ այս պրոցեդուրան նստած անել չի կարելի։ Այդ դիրքում լեղու հոսքերը նեղանում են, և լեղին չի կարողանում ազատ տեղաշարժվել։
2 ժամ հետո պետք է նկատվի թուլացնող էֆեկտ, և շլակները լեղու հետ մեկտեղ կլքեն ձեր օրգանիզմը։ Իսկ եթե այդ էֆեկտը չի նկատվում, դա վկայում է այն մասին, որ օրգանիզմը սորբիտին չի արձագանքում։ Այդպես լինում է։
Այդ դեպքում հաջորդ անգամ սորբիտի փոխարեն անհրաժեշտ է վերցնել 2-3 հում դեղնուց։ Դրանք նույնպես լեղամուղ ազդեցություն ունեն։ Դեղնուցները լցնել բաժակի մեջ, թեթևակի հարել ու խմել։ Դրանք աղով համեմել կամ էլի ինչ-որ բան ավելացնել չի կարելի։ Ապա պետք է ջեռակով պառկել աջ կողքի վրա, ինչպես նկարագրված է վերևում։ Երբեմն պրոցեդուրայից հետո աղիները դժվար են մաքրվում։ Այդ դեպքում պետք է հոգնա անել։
Լինում է նաև այնպես, որ մաքրելու ընթացքում կամ դրանից հետո առաջանում է աննշան թուլություն, հնարավոր է՝ նույնիսկ գլխապտույտ։ Դրանից չարժե վախենալ։ Դա նշանակում է, որ օրգանիզմն ակտիվորեն ազատվում է շլակներից։ Խմեք մեկ բաժակ տաք քաղցր թեյ ու պառկեք հանգստանալու։ Սովորաբար ինքնազգացողության թեթև վատացում նկատվում է միայն առաջին պրոցեդուրայի ժամանակ։
Սկզբում դյուբաժ խորհուրդ է տրվում անել շաբաթը մեկ անգամ 1.5-2 ամիսների ընթացքում։ Ողջ կուրսը 6-8 պրոցեդուրա է։ Իսկ երբ լյարդն արդեն մաքրվի, բավական կլինի այդ պրոցեդուրան տարեկան 2 անգամ անել։
Բողկի հյութով մաքրում։
Բողկի հյութն օրգանիզմի իսկական սանիտար է։ Նախ՝ այն պարունակում է հսկայական քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք վերացնում են մանրէներն ու օրգանիզմը պաշտպանում ինֆեկցիաներից։ Եվ երկրորդ՝ այն օժտված է մեծ լեղամուղ ու միզամուղ գործողությամբ։ Դրա շնորհիվ շլակներն ակտիվորեն դուրս են բերվում օրգանիզմից, մասնավորապես՝ լյարդից։
Լյարդը մաքրելու համար անհրաժեշտ է վերցնել սև բողկ։ Այն պետք է մաքրել ու հյութաքամիչի օգնությամբ քամել հյութը, որը պետք է պահել սառնարանում, այլապես կկորցնի իր հատկությունները։ 1 կգ բողկից ստացվում է 300 մլ հյութ։ Սակայն ավելի լավ է խմել թարմ հյութը։ Դրա համար հյութը քիչ չափաբաժիններով պատրաստեք։ Այն պետք է խմել ուտելուց մեկ ժամ հետո։
Հյութը պետք է օգտագործել հետևյալ սխեմայով՝
I շաբաթ – օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ
II շաբաթ – օրական 3 անգամ, 2-ական ճաշի գդալ
III շաբաթ – օրական 3 անգամ, 3-ական ճաշի գդալ
IV շաբաթ – օրական 3 անգամ, 4-ական ճաշի գդալ
V շաբաթ – օրական 3 անգամ, 5-ական ճաշի գդալ
VI շաբաթ – օրական 3 անգամ, 6-ական ճաշի գդալ
Կուրսը 1.5 ամիս է տևում։ Այս կուրսը պետք է անել տարին մեկ անգամ։
Երբեմն այդ հյութից լյարդը սկսում է թեթևակի պուլսացիայի ենթարկվել կամ նույնիսկ ցավել։ Դա խոսում է այն մասին, որ նրանում շատ շլակներ են կուտակվել, որոնք սկսել են դուրս գալ։ Այդ դեպքում լյարդի վրա ջեռակ դրեք, ու ցավը կանցնի։ Սովորաբար այդպիսի ցավ նկատվում է կուրսի սկզբում։ Որոշ մարդկանց մոտ առհասարակ ցավ չի նկատվում։ Մի անհանգստացեք։ Շլակներն ու աղերն ամեն դեպքում դուրս են գալիս։
Մաքրման շրջանում չարժե չարաշահել ճարպոտ, կծու ու թթու սնունդը։ Պետք է հրաժարվել մսից, ձկից, ձվից և դրոժով պատրաստված մթերքներից։ Սննդակարգը պետք է բաղկացած լինի բուսակերների համար նախատեսված կերակրատեսակներից։
Լյարդի հիվանդությունների ու լեղաքարային հիվանդության կանխարգելման համար շատ լավ կլինի նաև խմել սև բողկի հյութը մեղրով։ Դրանք պետք է վերցնել հավասարապես ու խմել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ։
Սեխով մաքրում։
2 շաբաթ ամեն օր՝ 7:00-22:00-ն, պետք է սեխ ուտել։ Ընդ որում, այն ուտել կարելի է առանց սահմանափակման, բայց ցանկալի է դա անել 5 անգամ։ Սեխային մաքրումից հետո պետք է աստիճանաբար անցնել սովորական սննդակարգի։ Անցումային շրջանը տևում է 3 օր։
1-ին օր։
Նախաճաշին ուտել սպիտակ հացի 2 չորահաց, հետո խմել տաք կանաչ թեյ։ Ճաշին 0.5 բաժակ բրինձը եփել ջրով ու ուտել։ Ընթրիքին՝ կրկին 2 չորահաց, հետո՝ տաք կանաչ թեյ։ Օգտակար է օրվա ընթացքում խմել 1 լիտր խաղողի հյութ, ցանկալի է՝ խաղողի մուգ տեսակներից պատրաստված։
2-րդ օր։
Մենյուն նույնն է, ինչ առաջին օրը, բայց ընթրիքին կարելի է ավելացնել եփած բանջարեղեն՝ կարտոֆիլ, կաղամբ, դդմիկ, գազար։
3-րդ օր։
Նախաճաշն ու ընթրիքը նույնն են, ինչ առաջին 2 օրերին, իսկ ճաշին կարելի է ավելացնել եփած բանջարեղեն և մի փոքր կտոր հավի միս։
Դրանից հետո կարելի է անցնել սովորական սննդակարգի, բայց լյարդը ծանրաբեռնել չարժե, անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից ու հնարավորինս քիչ օգտագործել միս, ապխտած ու սինթետիկ մթերքներ։
Լյարդի համար օգտակար մթերքները՝
Լյարդի համար օգտակար է հում, եփած ու շոգեխաշած բանջարեղեն ուտելը։ Նախապատվությունը պետք է տալ դդմին, գազարին, սպիտակագլուխ կաղամբին ու ծաղկակաղամբին, բազուկին, եգիպտացորենին, լոլիկին, վարունգին, դդմիկին, կանաչեղենին, մասնավորապես՝ մաղադանոսին ու սամիթին։
Հատկապես օգտակար է դդումը։ Այն շատ կալիում է պարունակում, որն անհրաժեշտություն է այդ օրգանի նորմալ կենսագործունեության համար։ Համարվում է նաև, որ ցանկացած տեսքով գազարի կանոնավոր օգտագործման դեպքում լյարդի հիվանդություններից չարժե վախենալ։
- Առաջին ճաշատեսակները պետք է պատրաստել առանց կծու համեմունքների։ Աղցանները, բանջարեղենային ռագուները խորհուրդ է տրվում համեմել ձեթով, շատ լավ տարբերակ է դրանց ավելացնել վայրի բնության մեջ աճող բույսերի տերևներ, մասնավորապես՝ խատուտիկ, եզան լեզու և այլն։ Չարժե ավելացնել համեմ։
- Բոլոր մթերքները ցանկալի է եփել կամ ջեռոցում պատրաստել, բայց ոչ տապակել։
- Օգտակար են տավարի անյուղ միսը, հավը, զանազան ձավարեղենը, հատկապես՝ հնդկաձավարը, բրինձն ու վարսակը, ինչպես նաև կաթնաթթվային մթերքները։
- Լյարդի առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում ուտել քաղցր մրգեր։ Օրինակ, օգտակար է մեկ ամսվա ընթացքում ամեն օր ուտել 200 գրամ խաղող, որը միաժամանակ ամրապնդում է սիրտը, և հարուստ է կալիումով։
- Օգտակար են նաև բանանը, խուրման, սև սալորի չիրը, չամիչը, սալորաչիրն ու թուզը։
- Պետք է խմել շատ կոմպոտներ և հյութեր։ Թունդ սուրճ և կակաո խորհուրդ չեն տրվում։ Խմելու ջուրը պետք է լինի մաքրված։
Լյարդին դուր են գալիս նաև ընկուզեղենն ու սերմերը, բայց դրանք պետք է չափավոր կերպով օգտագործել։ Հատկապես չի կարելի շատ տալ երեխաներին։
- Երեխաների լյարդն առողջ պահելու համար նրանց սննդի մեջ սահմանափակեք խմորեղենը, կոնֆետները, ապխտած մսեղենը, պահածոներն ու սուր համեմունքները։
Մեղրային առողջացում։
Լյարդի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև դրանց կանխարգելման համար շատ օգտակար է մեղր օգտագործելը։ Նյութերը, որոնք մեղրը պարունակում է, ոչ միայն օգնում են բարելավել լյարդի ֆունկցիան, այլև նրանում պաթոլոգիկ փոփոխությունները հեռացնում են բջջային մակարդակում, բարելավում են նյութափոխանակությունը, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական ուժերը։
Դրա համար մեղր պետք է ուտել օրական գոնե 2 թեյի գդալ, 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Կարող եք օգտվել նաև ներքոբերյալ բաղադրատոմսերից՝
- Առավոտյան և երեկոյան խմել 1 թեյի գդալ մեղրի ու 0.5 բաժակ խնձորի հյութի խառնուրդը։
- Հավասար քանակությամբ մանրացրած ընկույզն ու մեղրը խառնել իրար։ Ընդունել օրական 100 գրամ։
Այս միջոցը կօգնի ոչ միայն լյարդի հիվանդությունների դեպքում, այլև ստամոքսային խնդիրների ժամանակ ու աղիների խցանման դեպքում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը