Իշխող վարչակազմի անդադար ելույթները դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու, օրենսդրական դաշտը կատարելագործելու վերաբերյալ անվերջ կոչերի դիմաց՝ ունենք՝
1. Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներ, որոնք մեծապես պայմանավորված են Սահմանադրական դատարանի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում գործի վարույթը կասեցնելու հետ։ Այս գործիքից օգտվելն ունի ընդամենը մեկ շատ կարևոր նպատակ՝ ապահովելու հետագայում կայացվելիք որոշման լրիվությունն ու բազմակողմանիությունը:
2. Դատավորի բնականոն գործեունության խաթարումը, որը կատարվել է օրենսդրության կոպիտ խախտումներով և որի վերաբերյալ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող պետական մարմինը, այն է՝ Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես չի եկել որևէ հրապարակային դիրքորոշմամբ:
3. Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի արձանագրություն, որի նկատմամբ իշխանական շրջանակների անհամաչափ արձագանքը վկայում է միայն նրա մասին, որ ամեն ինչ այդքան էլ պարզ ու թափանցիկ չէ: Բայց ունենք այն, ինչ ունենք, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ցանկացած պատեհ կամ անպատեհ պահին խոսում են դատական իշխանության «առողջացման» մասին՝ իրականում ցանկանալով վերացնել այդ համակարգի ազատությունը։
ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, Ազգային ժողովի իշխող խմբակցությունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ դատական իշխանության զտման նախագիծը պատրաստ է և շուտով կներկայացվի հանրությանը: Հիշեցնեմ՝ դեռ սպասում ենք: