10 զարմանահրաշ փաստ Պորտուգալիայի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 զարմանահրաշ փաստ Պորտուգալիայի մասին

Պորտուգալիան գտնվում է Եվրոպայի արևմուտքում։ Բազմադար պատմությունն ու հարուստ մշակույթը երկիրը դարձնում են զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Այստեղ դու կարող եք արևայրուք ընդունել ոսկեզօծ լողափներում՝ տարվա բոլոր եղանակներին, ունկընդրել ամենահաճելի երաժշտությունը և ինչու ոչ մասնակցել որևէ տոնի։ Մեր հոդվածում ներկայացված է 10 փաստ հրաշագեղ Պորտուգալիայի մասին։

1) Պորտուգալիան Եվրոպայի ամենահին երկիրն է և առաջին անգամ հիշատակվել է 868 թվականին։ Երկրի մայրաքաղաք Լիսաբոնը ավելի հին է քան Եվրոպական այնպիսի քաղաքներ ինչպիսիք են Փարիզը կամ Լոնդոնը։

2) Պորտուգալիայում դուք կարող եք լսել նրբաճաշակ ռոմանս՝ ֆադո, լցված զգացումնքներով, կրքերով և անսահման կարոտով։ Ռոմանս երաժշտությունն այնքան օրիգինալ է, որ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

3) Պորտուգալիայում կարող եք տեսնել ամենամարդկային և բարի ցլամարտը, որի ժամանակ ցուցադրության վերջում ցլին հանգստացնում են այլ ոչ թե սպանում։

4) Պորտուգալիան հավերժական ամռան երկիր է։ Ի շնորհիվ եղանակային այս պայամնների դուք այստեղ տարվա բոլոր եղանակներին կարող եք ճաշակել էկզոտիկ մրգերի լայն տեսականի։

5) Պորտուգալիայի լողափերը համարվում են ամենալավը Եվրոպայում։ Ամռան կլոր տարի լինելը հնարավորություն է տալիս ցանկացած պահի գալ այստեղ ծովափնյա հանգստի համար։ Տեղի պայմանները հարմաի են նաև սերֆերների համար, այդպիսով այստեղ կարող եմ գալ նաև զբոսաշրջիկներ ովքեր հետաքրքրված են սպորտի այս տեսակով։

6) Լիսաբոնում դուք կարող եք տեսնել Վասկո Դա Գամա կամուրջը։ Այն Եվրոպայի ամենաերկար կամուրջմն է՝ 17կմ երկարությամբ։ Կամրջի կառուցման ժամանակ հաշվի է առնվել նաև երկրի կլորությունը, հակառակ դեպքում կամրջի տարբեր հատվածներ կլինեին տարբեր բարձրությունների վրա։

7) Պորտուգալիան հայտնի է ամբողջ աշխարհին իր գինիներով։ Առավել հայտնի են 2 տեսակի գինիներ։ Առաջինը տեղական «Պորտոն» է, որը հայտնի է իր պահպանման ժամկետով և կաղնու գույնի երանգներով։ Երկրորդը՝ «Կանաչ գինին» («Vinho Verde»), որը պստրաստվում է կանաչ խաղողից և ունի ֆերմենտացիայի կարճ շրջան։

8) Պորտուգալիան առաջատարն է աշխարհում կաղնու արմատից պատրաստված խցանների արտադրությամբ։ Կարծում եք դրանից պատրաստում են միա՞յն խցաններ։ Իրականում մշակված արմատից պատրաստում են պայուսակներ, զարդեր, գոտիներ, ուսապարկեր, գլխարկներ և նույնիսկ անձրևանոցներ։ Ի դեպ դրանք շատ ամուր են։

9) Պորտուգալիայում Դուք կգտնանենք բազմաթիվ վայրեր նվիրված համաշխսրհային բացահայտումների և ճանապարհորդությունների։ Հենց այստեղ է ծովագնացության արվեստին ծանոթացել հայտնի լովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։ Իսկ 1490 թվականին պորտուգալացի ծովագնաց Վասկո Դա Գաման բացել է ջրային ճանապարհը դեպի Հնդկաստան։

10) Պորտուգալացիները շատ կենսուրախ են և այստեղ ասես տոների «պաշտամունք» լինի։ Երբ էլ որ գաք Պորտուգալիա հավանականությունը մեծ է, որ կտեսնեք որևէ տոն կամ կմասնկացեք ինչ որ ֆեստիվալի։

onewaytour.com