Հինգ խորհուրդ Փաշինյանին ինչպես չդառնալ հայկական «Կերենսկի». zham.am
Advertisement 1000 x 90

Հինգ խորհուրդ Փաշինյանին ինչպես չդառնալ հայկական «Կերենսկի». zham.am

Ամուլսարի շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սրնթացորեն կորցնել իր լեգիտիմությունը, այսպես կոչված «հեղափոխական ամբոխի» և նրա շահերը ներկայացնող «հեղափոխական քաղաքական» ֆրոնդայի, կամ,  հասարակ լեզվով ասաց, այդ  քաղաքական դասի մոտ:

Արսեն Խառատյանի կոչը  ուղված  ԱԺ-ում Փաշինյանի թիմակիցների մի մասին, դուրս գալ  «Իմ քայլը» դաշինքից  և ձևավորել, այսպես կոչված «կանաչների» պատգամավորական  ֆրակցիա, կամ խումբ, ցույց է տալիս, որ այս ֆրոնդայի «դրսի» կուրատորները, պատրաստվում են «խաչ քաշել» Փաշինյանի վրա, փորձ անելով ձևավորել  «նոր հեղափոխական թիմ», ով վերջապես ամբողջովին  կիրականացնի այն, ինչ նախատեսված էր դեռ մեկ տարի առաջ:

Եթե Փաշինյանը հապաղի, ապա նա կարող է հայտնվել այն վիճակում, ինչ որ եղավ 1917-ին Ռուսաստանում Կերենսկու հետ:

 Կարճ համեմատական Փաշինյանի և Կերենսկու միջև նմանությունների վերաբերյալ

Ինչպես հայտնի է, ով լավ է ճանաչում պատմությունը, նա կարող է խուսափել շատ սխալներից: Այդ իմաստով, Փաշինյանը իր հայացքներով ու անցած ճանապարհով շատ նման է 1917-ի ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն: Եվ այդ տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ինչու Կերենսկին, ով դարձել էր ռուսական փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը, մեկ տարի չանցած կորցրեց իշխանությունը:

Ինչպես հայտնի է Կերենսկին առավել հայտնի դարձավ ռուս հանրության համար, 1905-ից , «արյունոտ կիրակիից» հետո: Այդ ժամանակվա «արյունոտ կիրակին», շատ նման էր մեր 2008-ի մարտի 1-ին: Կերենսկին ակտիվ մասնակիցներից էր, որի պատճառով էլ  նա ձեռբակալվեց ցարական իշխանությունների կողմից:  Մեկուկես  տարի կալանքից հետո, դուրս եկավ բանտից և մտավ ակտիվ քաղաքականության մեջ: Գրեթե նույն ճանապարն անցավ նաև Նիկոլը, որի վրա նույնպես մեծ ազդեցություն էր թողել մարտի 1- դեպքերը: Կերենսկին դեմ էր ահաբեկչությանը, սակայն պաշտպանում էր տերորի կողմնակից «էսերների»  շահերը: Նույնիսկ 1912-ին դատարանում պաշտպանում էր, հայ հեղափոխականների/ՀՅԴ/-ի շահերը: Փաշինյանը նույնպես զինված աբստամբությանը դեմ էր, սակայն պաշտպանում էր «Սասնա Ծռերի» -ին իշխանությանից:

Կերենսկին սոցիալիստ էր և չեր սիրում  հարուստ  բուրժուաներին, համարելով, որ նրանք անարդար ձևով էին հարստացել և շահագործում էին  քաղաքացիներին,- բանվորներին և գյուղացիներին: Փաշինյանի տեսակետներն այս հարցում նույնպես  մեծամասամբ, համնկնում են Կերենսկու հայացքների հետ: Հաշվի առնելով 21 դարի գործոնը, Փաշինյանը իրեն չի համարում  սոցիալիստ, սակայն ժամանակային գործոնն հաշվի առնելով կարող ենք արձանագրել , որ նրանց արժեհամակարգերը գրեթե նունն էին:

Կերենսկին ատում էր ցարական կիսա -բուրժուական, կիսա ֆեոդալական ռեժիմը, Փաշինյանը ատում էր նախկին  ռեժիմը, այն համարելով քրեա-օլիգարխիկ:

1917-ի փետրվարյան հեղափոխության գլխավոր հերոսը դարձավ հենց Կերենսկին: Այդ հեղափոխությունը ռուս հասարակության համար անսպասելի էր, սակայն շատ սպասված: Իսկ հեղափոխության գլխավոր կարգախոսն էր «Սերը և համերաշխությունը»: Այն համարվում էր բուրժուա- դեմոկրատայկան, սակայն իր բնույթով հակաբուրժուական էր:Քանզի ռուսները բուրժուաներին չէին սիրում: 2018-ի հայկական ապրիլյան հեղափոխությունը նույնպես համարվում էր բուրժուա-դեմոկրատական, սակայն իր բնույթով հակաօլիգարխիկ էր, քանզի Հայաստանում օլիգարխները նույնպես սիրելի չեն: Իսկ հեղափոխության կարգախոսն էլ շատ նման էր ռուսների փետրվարյան հեղափոխության կարգախոսին:

1917- մարտին ողջ ռուս հասարակությունը ուղակի պաշտում էր Կերենսկիին, նրան համարելով «Ռուսաստանի արևը», «գյուղացիների ազատագրիչ»: Կերենսկին «լողանում էր » այդ փառքի մեջ: Նա փորձում էր նմանվել հասարակ մարդուն, մերժում էր, «պարոն» ձևակերպումը, այն փոխարինելով «ընկերով»:  Նա իր ելույթներով հիպնոզացնում էր ամբոխին և դրանով գրավում նրանց սերը: Նրան այդպես էլ անվանում էին ,- «ռուսական հեղափոխության սիրեկանը»: Համաձայնվեք, որ այս ամենը ատ է հիշեցնում նաև  Նիկոլին:

Ամբողջությամբ՝ zham.am