Ծամոն, օճառ, հացաբուլկեղեն, չրեր ու դեղորայք․ մեր առօրյայի անբաժանելի այս բոլոր արտադրատեսակների բաղադրության մեջ առկա է գլիցերին։ Գլիցերինը նաև արտադրվում է մեր օրգանիզմի կողմից․ այն ջրի շրջանառության համակարգի անբաժանելի մաս է։ Հոդվածում փորձել ենք բացահայտել գլիցերինի օգտակար հատկություններն ու ներկայացնել կիրառության հիմնական ոլորտները։
Ի՞նչ է գլիցերինը
Գլիցերինի համը գլյուկոզա է հիշեցնում։ Երկու միացություններն էլ ունեն բնական ծագում։ Գլիցերինը չունի գույն ու հոտ։ Գերազանց լուծվում է ջրի մեջ։ Գլիցերին կարելի է գտնել բոլոր ճարպերի մեջ։ Մեր իսկ բջիջներն արտադրում են այսպես կոչված «ներքին» գլիցերին, որը մասնակցում է օրգանիզմում ջրի շրջանառության գործընթացին։ Առողջ օրգանիզմը պետք է ինքնուրույն գլիցերին արտադրի՝ մաշկի խոնավացման բնականոն աշխատանքի համար։ Իր օգտակար հատկություններով պայմանավորված՝ գլիցերինը մեր օրերում հսկայական կիրառություն ունի արդյունաբերության մեջ։
Բժշկություն և դեղագործություն
Բժշկության մեջ գլիցերինը լայնորեն օգտագործվում է որպես հակասեպտիկ, օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Այն խորհուրդ են տալիս օգտագործել ոչ շաքարային դիաբետի (անշաքար միզահյուծություն) ախտանիշների ժամանակ։ Գլիցերինը նաև լայնորեն կիրառում են թարմ վերքերի մշակման համար, քանի որ այն հակասեպտիկ հատկություն ունի։
Դեղագործության մեջ գլիցերինն օգտագործում են դեղահաբեր արտադրելիս․ գլիցերին պարունակող հաբերն ավելի հեշտ է կուլ տալ։ Ընդ որում, գլիցերինը ստամոքսի պատերի կողմից ներծծվում է, բայց չի ներթափանցում արյան մեջ։ Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ օգտագործվող գլիցերինը բնական ծագում ունենա: Եռատոմ սպիրտը լուծվում է դեղորայքի մեջ ու նպաստում վերջինիս արագ յուրացմանը օրգանիզմի կողմից։ Բացի դրանից, գլիցերինը քսուկները, մածուկներն ու կրեմները պաշտպանում է չորանալուց։ Հիշեք հայտնի վազելինը՝ այն նույնպես պարունակում է գլիցերին։
Գլիցերինը յոդի, բրոմի, ֆենոլի գերազանց լուծիչ է։ Գլիցերինը ջրի փոխարեն օգտագործելիս հնարավոր է պատրաստել բարձր խտացման բժշկական լուծույթ։
Ամբողջությամբ՝ doctors.am