Հետազոտողները պարզել են, որ թեյը դրական ազդեցություն է ունենում տրամադրության վրա և օգնում կանխել սիրտ-անոթային հիվանդությունները: Սա հատկապես նկատելի է տարեցների շրջանում, փոխանցում է Planet-today-ը:
Սինգապուրի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ պարբերաբար թեյ գործածող մարդիկ ուղեղի ավելի կազմակերպված գոտիներ ունեն, քան նրանք, ովքեր թեյ չեն խմում:
Գիտնականները փորձարարական հետազոտություններ են անցկացրել, որոնց մասնակիցներին բաժանել են այդպիսի 2 խմբի: Մասնակցել է 60 տերականից սկսած ընդհանուր 36 կամավոր: Ընդ որում՝ թեյի տեսակը դերակատարում չի ունեցել: Միատեսակ արդյունքներ են գրանցվել ինչպես կանաչ, այնպես էլ սև կամ այլ թեյ նախընտրողների շրջանում: Կարևորը շաբաթը 4 անգամից ոչ պակաս թեյ գործածելու բուն փաստն էր: Հենց պարբերաբար գործածելն է թույլ տալիս ուղեղը մշտապես աշխատունակ վիճակում պահել, քանի որ կանխվում է միջտարածքային կապերի խախտումը: Մասնագետների գնահատմամբ՝ տարեցների շրջանում սա կարող է 50 տոկոսով նվազեցնել կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման հավանականությունը:
Գիտնականները մտադիր են հետագայում պարզել, թե թեյի մեջ պարունակվող նյութերը կոնկրետ ինչ կերպ են ազդում ինտելեկտի վրա: Հնարավոր է, որ կհաջողվի պարզել նաև ուղեղի տարբեր պրոցեսների ձևավորման բուն մեխանիզմները, հետևաբար՝ նաև դրանց աշխատանքի խափանումը կանխելու միջոցները: