Բրիտանացի ճանապարհորդ եւ վիդեո-բլոգեր Սայմոն Ուիլսոնը ինքնաթիռով գրեթե 50 հազար կիլոմետր Է անցել վեց օր, ինը ժամ եւ երեք րոպեում ու տեսել Է աշխարհի յոթ հրաշալիք: Այդ մասին հայտնել Է The Sun-ը:
Ուղեւորության մեկնելիս նա իր հետ վերցրել Էր միայն ոչ մեծ պայուսակ, որում եղել Է ներքնահագուստ, երկու մարզաշապիկ, սպորտային տաբատ եւ ֆոտոսարքավորում: Այդ օրերին Սայմոնը միայն երկու անգամ Է կարողացել քնել մահճակալին՝ հյուրանոցում եւ քարայրում: Նա փորձել Է հանգստանալ Է տաքսիների մեջ, ինքնաթիռներում, որտեղ կերել Է այն ճաշատեսակները, որոնք առաջարկել են ավիաընկերությունները: Նա Մանչեսթրի օդանավակայանից մեկնել Է սեպտեմբերի 15-ին առավոտյան ժամը 4:45-ին՝ տոմս վերցնելով մինչեւ Հռոմ, որպեսզի տեսնի Կոլիզեյը: Այնտեղ Սայմոնը մնացելԷ երկու ժամ, իսկ հետո ինքնաթիռով մեկնել Է Եգիպտոս: Հինգ ժամ նա անցկացրել Է հյուրանոցում, տաքսի Է վերցրել եւ ուղեւորվել դիտելու բուրգերն ու Սֆինքսը: Այնուհետեւ նա մեկնել Է Հորդանան, որտեղ 46 եվրոյի դիմաց կարողացել Է քնել քարայրում Պետրա մեկնելուց առաջ: Չորրորդ օրը Սայմոնն ուղեւորվել Է Հնդկաստան, որտեղ նրան տաքսիով չորսժամյա ուղեւորություն Էր սպասում մինչեւ Ագրա քաղաքում գտնվող Թաջ-Մահալ: Այնտեղ ճանապարհորդն անցկացրել Է մեկ ժամ, իսկ հետո ինքնաթիռով մեկնել Է Պեկին՝ տեսնելու Մեծ Չինական պատը: Վեցերորդ օրը նրան սպասում Էր թռիչքը Մեքսիկա՝ այցելելու մայաների Չիչեն-Իցա սրբազան քաղաք: Այնտեղից Սայմոնն ուղեւորվել Է Ռիո դե Ժանեյրո, որպեսզի տեսնի Փրկիչ Հիսուսի արձանը, ինչից հետո վերադարձել Է Մեծ Բրիտանիա: «Ես երբեք չԷի իմանա, թե հնարավոր Է արդյոք նման ճանապարհորդություն կատարել, եթե չփորձեի,-ասել Է Սայմոնը:-Չեմ կարողանում հավատել, որ դա ինձ հաջողվել Է»: Հիշեցնենք, որ Եգիպտոսում գտնվող Քեոփսի բուրգն աշխարհի հին յոթ հրաշալիքներից միակն Է, որը պահպանվել Է մինչեւ մեր օրերը: Կոլիզեյը, Պետրան, Թաջ-Մահալը, Մեծ Չինական պատը, Չիչեն-Իցան, Փրկիչ Հիսուսի արձանը եւ Պերուում գտնվող Մաչու-Պակչու հին քաղաքն աշխարհի նոր յոթ հրաշալիքների թվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: