Լիսաբոնում (Պորտուգալիա) գտնվող Սան-Ժորժի-դի-Արոյուշը դարձել Է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր շրջանը: Այդ մասին վկայում են այն վարկանիշի արդյունքները, որը հրապարակել Է ճանապարհորդությունների եւ զվարճալիքների մասին պատմող Time Out ռեսուրսը:
Փորձագետների կարծիքով, Արոյուշը բազմամշակութային կենտրոն Է, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ փողոցային արվեստի, պատմական արժեքների, աշխարհի տարբեր ժողովուրդների խոհանոցների հետ: Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել Է Տոկիոյի (Ճապոնիա) Սիմո-Կիտաձավա շրջանը: Կայքում ասվում Է, որ այդ վայրը հռչակված Է վինտաժային խանութներով եւ տեղի սուր ճաշատեսակներ մատուցող ռեստորաններով: Նրանց հաջորդում Է Լագոսի (Նիգերիա) Օնիկանը: Ճանապարհորդներն այս շրջան են ժամանում բազմազան ճարտարապետության համար, որում արտացոլված Է քաղաքի պատմությունը՝ գաղութային դարաշրջանի շենքերից մինչեւ արեւմտյան ոճով ժամանակակից վեհակերտ շինությունները:
Չորրորդը դարձել Է Բեռլինի Վեդդինգ բազմամշակութային շրջանը: «Այն լի Է աշխույժ շուկաներով, ավանդական գինետներով, բազմամարդ հասարակական վայրերով՝ նախատեսված բնակչության ամենատարբեր խմբերի համար: Գերմանական դասական գարեջրատնից մինչեւ անդեգրաունդային արտ-շոուներ, Wedding-ը հենց այն Է, ինչը Գերմանիայի մայրաքաղաքին օժտել Է առանձնահատուկ Էներգետիկայով»,-հայտարարում են վարկանիշը կազմողները:
Հինգերորդ հորիզոնականն զբաղեցրել Է Պատմական ֆիլիպինյան քաղաքը Լոս Անջելեսում: Փորձագետներն այդ վայրը համարում են մշակույթների խառնարան, որը, ի տարբերություն քաղաքի բազմաթիվ զարգացող շրջանների, պահպանում Է սեփական բնագրական բնույթը: Այս շրջանում Է գտնվում Լոս Անջելեսի ամենահետաքրքիր նոր ռեստորաններից մեկը, եւ զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրերը դիտել՝ զբոսանք կատարելով ավանդական ֆիլիպինյան ջիփնիում: