Կան անձի ընդամենը 5 տիպեր. Հաստատում են հոգեբանները
Advertisement 1000 x 90

Կան անձի ընդամենը 5 տիպեր. Հաստատում են հոգեբանները

Ձեր անձը ազդում է բացարձակապես ամեն ինչի վրա, ներառյալ՝ ընկերների ու թեկնածուների ընտրությունը, որոնց օգտին դուք քվեարկում եք քաղաքական ընտրությունների ժամանակ։ Սեփական անձի տիպը հասկանալը կարող է ձեզ պատմել ձեր ուժեղ ու թույլ կողմերի մասին ու ցույց տալ, թե ինչպիսին են ձեզ տեսնում շրջապատող մարդիկ։

Ժամանակակից հոգեբանների մեծ մասը համակարծիք են այն հարցում, որ մարդու անձն իր մեջ ներառում է 5 ընդհանուր և հարաբերականորեն անկախ գծեր։ Համաձայն, այսպես կոչված, հնգաֆակտոր  մոդելի՝ բոլոր մարդկանց կարելի է այս կամ այն չափով դասել դրանցից յուրաքանչյուրին։

  1. Պատասխանատվություն (ինքնավերահսկողության բացակայություն)

Ամենապատասխանատու մարդիկ առանձնանում են աշխատանքի բարձր արդյունավետությամբ, հուսալիությամբ և ինքնաբավությամբ։ Նրանք նախընտրում են ամեն ինչ նախապես պլանավորել ու միշտ միտված են լավագույն արդյունքներ գրանցելուն։ Ոչ գիտակից մարդիկ նրանց համարում են համառ ու համակված։

Անհավանական է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ պատասխանատու մարդու հետ ամուսնությունը բարձրացնում է մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները։

  1. Էքստրավերսիա (ինտրավերսիա)

Էքստրավերտներն իրենց էներգիան ստանում են ակտիվ սոցիալական կյանքից։ Նրանք շատ շփվող են, հաճախ են գտնվում հասարակության մեջ և հաճույք են ստանում շրջապատի մարդկանց ուշադրությունից։ Կողքից էքստրավերտները հաճախ առաջնորդող անձանց տպավորություն են թողնում, ովքեր տենչում են իրենց վրա ուշադրություն բևեռել։

Մի հետաքրքիր փաստ. տուրք տվեք ամուր ձեռքսեղմումներին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդը, ում ձեռքսեղմումն առանձնանում է առանձնահատուկ ուժով, ուրիշներից ավելի շատ է հակված էքստրավերսիայի բարձր մակարդակի ու ավելի քիչ է ենթարկվում նևրոզների։ Սակայն դա կիրառելի չէ թույլ սեռի ներկայացուցիչների համար։

  1. Ընկերասիրություն (մեկուսացում)

Ամենաընկերասեր անձնավորություններն աչքի են ընկնում բարությամբ ու այլ մարդկանց մասին հոգ տանելու ունակությամբ։ Բացի դրանից, նրանց միշտ կարելի է վստահել։ Նրանց բնորոշ է պրոսոցիալական վարքագիծը, կամավորական աշխատանքն ու ալտրուիզմը։ Շրջապատող անձինք նրանց կարող են բնութագրել՝ որպես չափազանց պասիվ ու միամիտ մարդկանց։

Հետաքրքիր փաստ. ընկերասեր մարդիկ լավագույն ֆինանսական ներդրողներն են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ամենաքիչն են հակված գնալու ֆինանսական ռիսկի։ Եվ ընդհակառակը, խուսափեք չափազանց բաց մարդկանցից, քանի որ նրանք, որպես կանոն, չափազանց ինքնավստահ են, ինչը նրանց հակում է գնալ չհիմնավորված ռիսկի։

  1. Նոր տպավորությունների համար բաց լինելը (պահպանողականություն)

Բաց մարդիկ միշտ վառ երևակայություն ունեն և հետաքրքրությունների լայն շրջանակ։ Նրանք հետաքրքրասեր են, օժտված են ստեղծագործական հակումներով և, որպես կանոն, գերադասում են բազմազանությունը։ Բացի դրանից, նրանք աչքի են ընկնում ուժեղ տպավորությունների միջոցով ինքնաիրացվելու ձգտմամբ՝ այլ երկիր տեղափոխություն և մեդիտացիայով զբաղվել՝ որպես օրինակ։ Կողքից այդպիսի մարդիկ կարող են անկանխատեսելի թվալ ու չկենտրոնացած։

Հետաքրքիր փաստ. բաց լինելը միակ անձնային գիծն է, որը որոշում է մարդու քաղաքական հայացքները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդպիսի մարդիկ հակված են ընտրել լիբերալ իշխանություն ու պատրաստ են արտահայտել իրենց քաղաքական համոզմունքները։

  1. Նեյրոտիզմ (էմոցիոնալ կայունություն)

Նևրոտիկները էմոցիոնալ անկայունության բարձրագույն մակարդակ ունեն։ Նրանք մնացած մարդկանցից ավելի շատ են հակված ռեակտիվ վարքագծի ու վայրկենական գրգռվածության, ինչպես նաև անհանգստության ու նյարդայնության տիպի բացասական էմոցիաների արտահայտման։ Շրջապատող մարդիկ նրանց անկայուն են համարում ու իրենց վրա անվստահ անձինք։

Հետաքրքիր փաստ. այդպիսի մարդիկ տենչում են ընդունված լինել, ինչի համար սոցիալական ցանցերում իրենց բազմաթիվ լուսանկարներն են հրապարակում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք հազվադեպ են մեկնաբանություններ թողնում կամ իրենց պրոֆիլը նորացնում։

Անձի էության ընկալումը

Մարդու անձը հարաբերականորեն կայուն հասկացություն է։ Այսպես, 7 տարեկանում ցուցաբերած ձեր անձնային որակները մեծ մասամբ պայմանավորում են ձեր հասուն վարքագիծը։ Իհարկե, ձեր որակներից շատերը կարելի է փոխել։ Այդպիսի փոփոխությունները նշանակալից ջանքեր են պահանջում, բայց գիտնականները հաստատում են, որ դա լիովին հնարավոր է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը