1962 թվականի ամռանը տասնյակ ուղևորատար նավեր ավելի քան հիսուն հազար զինվոր ու սպա վերցրին։ Անհայտ ուղղությամբ մեկնողների ուղեբեռի մեջ կաճյակներ, քուրքեր, ականջակալներով գլխարկներ ու դահուկներ էին, ինչից կարելի էր եզրակացնել, որ նավերը Հյուսիս են ուղևորվելու։
Մինչդեռ բաց օվկիանոս դուրս գալուց հետո դրանք փոխեցին իրենց ուղղությունը դեպի հարավ։ Արմավենիների տակ դահուկ քշելու՞։ Ոչ մի կերպ։ Այդ դեպքում, ինչի՞ համար էր այս դիմակահանդեսը։ Ամերիկյան հետախուզության, որը օդում շուրջօրյա հետևում էր այն ամենին, ինչի վրա խորհրդային դրոշ կար։
Այսպես սկսվեց «Անադիր» ծածկագրական անվանումով գործողությունը, որի մասին գիտեին խորհրդային քաղաքական ու ռազմական ղեկավարության չափազանց նեղ շրջանակի ներկայացուցիչները։ Պատկերացնելու համար․ նավապետներն իմանում էին նավարկության վերջնական կետի մասին նավահանգիստներից դուրս գալուց մի քանի օր հետո։ Հետո պարզվել է, որ նրանց երեք փաթեթ էին տվել, դրանք կարելի էր բացել միայն խիստ հաջորդականությամբ։
Սկզբում նավապետներն իմացան, որ պետք է անցնեն Բոսֆորի նեղուցով։ Անան։ հետո բացեցին հաջորդ փաթեթը։ Այնտեղ հրաման էր․ ուղղությունը՝ Ջիբրալթար։ Ու միայն Ատլանտյան օվկիանոս հասնելուց հետո բացեցին երրորդ փաթեթը, որտեղ նշված էր, որ վերջնակետը Կուբա կղզին է։
Ինչի՞ց էր սկսել այդ իրարանցումը։ Այն բանից, որ Կուբայից վերադարձած Միկոյանը հայտնել էր Խրուշչովին, որ ամերիկացիները գրեթե անխուսափելիորեն հարձակվելու են Ազատության կղզու վրա։
ԽՍՀՄ-ի ղեկավարը կանչել էր պաշտպանության նախարարին ու հարցրել․
-Կուբան գրավելու համար ամերիկացիներին ինչքա՞ն ժամանակ է հարկավոր։
– Երեք-հինգ օր,- պատասխանել է Մալինովսկին։
-Փաստացի, չենք հասցնի օգնել։ Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր Թուրքիայում տեղակայված ամերիկյան հրթիռներին, մեր քաղաքներին հարվածելու համար։
– Տասը րոպե,- պատասխանել է նախարարը։
-Իսկ մե՞ր հրթիռներին պատասխան հարվածի համար։
-Ամերիկայի տարածքին հասնելու համար քսան հինգ րոպե։
Դա մեղմ ասած մտահոգիչ էր։ Խրուշչովին առաջարկել էր գաղտնի կերպով Կուբա տեղափոխել որոշ քանակությամբ հրթիռներ՝ սպասարկող անձնակազմով, բայց դա կարող էր վատ հետևանքներ ունենալ․ վախենում էին ամերիկացիների արձագանքից ու միջուկային պատերազմից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am