1. Դդմի կորիզ
Դդմի կորիզը հարուստ է մագնեզիումով. օգտակար հանքանյութ, որն առողջ է պահում սիրտը, ամրացնում է մկանային ուժը եւ օրգանիզմին էներգիա հաղորդում:
Ավելացրեք դդմի կորիզներն ապուրի կամ աղցանի մեջ՝ առավել օգտակար դարձնելով դրանք:
2. Նռան հատիկներ
Նուռը հարուստ է C վիտամինով եւ անտիօքսիդանտներով: Նռան հատիկներով լի մեկ բաժակը պարունակում է ընդամենը 130 կիլոկալորիա: Ավելացրեք դրանք աղցանների կամ սմութիների մեջ:
3. Քինոա
Եթե պրոտեինների կարիք ունեք, քինոան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելացրեք քինոան ձեր սիրելի ճաշատեսակների, սոուսների մեջ՝ դարձնելով դրանք ավելի առողջարար:
4. Արեւածաղկի սերմեր
Արեւածաղկի սերմերը E վիտամինի աղբյուր են: Դրանք հարուստ են նաեւ առողջարար ճարպերով: Արեւածաղկի սերմեր կարելի է ավելացնել ոչ միայն ուտեստների վրա, այլեւ բլիթների, սմուզիների մեջ:
5. Քունջութի սերմեր
Փոքրիկ սպիտակ սերմերը հացի կեղեւի վրա պարզապես դեկորացիայի համար չեն: Քունջութի սերմերը շատ առողջարար են, նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը: