
Բարի լույս բոլոր լեռնասերներին !! ?
Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների օրն է:
2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր:
Հայաստանում վերջին տարիներին հոկտեմբերի 9-ը նշում ենք որպես Հայ լեռնագնացի օր կամ Հայոց լեռների օր: 1829 թվականի հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Արարատի գագաթին:
Մեզ համար մեծ հպարտություն է նշել, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը լեռների և լեռնագնացության հանդեպ, և ամեն տարի ավելանում են մարդիկ, ովքեր իրենց ազատ ժամանակը անց են կացնում Հայաստանն ու իր լեռները բացահայտելով:
Ինչպես մեկ անգամ նշել է թիֆլիսաբնակ հայ լեռնագնաց Լև Սարկիսովը «Լեռներից լավ՝ միայն լեռներն են»:
Armenian Geographic թիմը շնորհավորում է բոլորն նրանց, ում սիրտը լեռներում է: