7 ամենաանսովոր հյուրանոցներն աշխարհում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 ամենաանսովոր հյուրանոցներն աշխարհում

Եթե շատ եք ճանապարհորդում, և յուրաքանչյուր երկրում բոլոր տեսակի հյուրանոցները ձեզ թվում են միանման և ձանձրալի, ապա ժամանակն է ընտրել այնպիսի գիշերակացի վայրեր, որոնք տարբերվում են իրենց տեսքով, հարմարություններով, պատմությամբ և պարգևած զգացողություններով:

Likenews.am-ը առանձնացրել է աշխարհում ամենաանսովոր հյուրանոցները, որոնք արդեն իսկ կարող եք ընդգրկել ձեր ճանապարհորդական wish-list-ում:

1.Berggasthaus Aescher Hotel

Եթե պլանավորում եք այցելել Շվեյցարիա, խորհուրդ ենք տալիս մնալ աշխահի ամենայուրահատուկ հյուրանոցներից մեկում՝ Berggasthaus Aescher-ում, որը գտնում է Ալպերի հյուսիսային լանջերին: Այս հյուրանոցը իրական դրախտ է ադրենալինի սիրահարների համար, ովքեր միաժամանակ կարող են հիանալ Ալպերի շքեղ տեսարաններով: Չնայած հիասքանչ տեսարաններին՝ հյուրանոցը աչքի չի ընկնում հարմարավետությամբ, որը բնորոշ է ստանդրատ հյուրանոցներին. այստեղ չեք գտնի փափուկ անկողիններ, ինտերնետ, հեռուստացույց կամ ժամանակակից լոգարան: Սակայն, հավատացեք, որ ինտերնետի կարիքը չեք էլ հասցնի զգալ, այլ ամեն վայրկյանը կօգտագործեք՝ վայելելու վայրի բնության պարգևած ազատության զգացումը:

2. IceHotel

Այսհոթելը աշխարհահռչակ հյուրանոց է՝ պատրաստված ձյունից և սառույցից: Այն համարվում է աշխարհում ամենամեծ և առաջին սառցե հյուրանոցը և գտնվում է Հս Շվեդիայում: Հյուրանոցը բացվում է ձմռանը և տարեկան ունենում ընդհուպ մինչև 50.000 հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Պատկերացրեք, որ հյուրերը քնում են՝ շրջապատված սառցե պատերով, և լավ զգում անգամ -5 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Այնտեղ կարող եք գտնել բար, եկեղեցի և ռեստորան, որոնք նույնպես պատրաստված են սառույցից: Բայց եթե ամեն դեպքում ուզեք տաքանել, կարող եք այցելել սաունա և տաք լոգանք ընդունել՝ հյուրանոցից դուրս:

3. Elkep Evi քարանձավ-հյուրանոց

Elkep Evi-ին աշխարհի ամենահետաքրքիր հյուրանոցներից է, որը գտնվում է Թուրքիայում. նրա գլխավոր առանձնահատկությունը Ուրգուպի բարձր լանջերին գտնվելն է: Այն գեղեցիկ է և՛ ներսից, և՛ դրսից՝ իր ժամանակակից ճարտարապետական լուծումներով և հարմարավետ մահճակալներով: Այն նաև շատ ռոմանտիկ վայր է անմոռաց մեղրամսի համար:

4. Ladera Ռեզորթ

Կարիբյան ծովի ափին՝ Սեյնթ Լյուսիա կղզում է գտնվում աշխարհի ամենաէքսկլյուզիվ հյուրանոցներից մեկը՝ Լադերա ռեզորթը: Այն նույնպես հարսանիքը և մեղրամիսն անցկացնելու ամենայուրահատուկ վայրերից է: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձնակազմը կբավարարի ձեր բոլոր պահանջներն ու կարիքները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: Հյուրանոցի ամենագլխավոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լողավազանները, սաունան, փափուկ անկողինները: Այս ռոմանտիկ վայրում, սակայն, մեկ գիշերակացը արժե 1800 ԱՄՆ դոլլար:

5. Loisaba Lodge

Եթե վայրի բնության սիրահար եք, ապա Loisaba Lodge-ը Ձեզ համար է: Գտնվելով Աֆրիկայում՝ այն ունի աֆրիկյան բնությանը հատուկ բոլոր առանձնահատկությունները: Այն միավորում է սաֆարին այլ արկածային ժամանցի ձևերի հետ՝ մատուցելով վայրիություն և ռոմանտիկա միաժամանակ: Ինչը կարող է ավելի հրաշալի լինել, քան քնելը բաց երկնքի տակ՝ շրջապատված վայրի բնությամբ: Մենք կասենք՝ ոչինչ: Հյուրանոցը ձևավորված է ձեռագործ կահույքով. մեծ պատուհաններ, դեպի աստղազարդ երկինք բացվող տեսարաններ և մի շարք ժամանցի ձևեր, ինչպիսին են ուղտերով զբոսանքը, ուղղաթիռով թռիչքը, ռաթինգը, սպան և մերսումները, թույլ չեն տա ձեզ ձանձրանալ:

6. Kakslauttanen Arctic Resort

Kakslauttanen Arctic Resort-ն մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկն է՝ ձյունե ռեստորաններով և սաունաներով, որը գտնվում է Ֆինլանդիայում, և առաջարկում է տարատեսակ գիշերակացի վայրեր. դրանցից ամենահետաքրքիրը սյունե և ապակե տնակներն են: Վերջինս աննման տեսարան ունի ներսից: Բոլոր սենյակները ապահովված են տաքությամբ և սաունաներով, ձեզանից պահանջվում է միայն վճարել 1000 ԱՄՆ դոլլար՝ յուրաքանչյուր գիշերվա համար:

7. The Manta Resort

Պատկերացրեք սենյակ, որը շրջապատված է կապույտ ծովով, լողացող ձկնիկներով և անդրծովյան բուսականությամբ: Հեքիաթային է թվում, այնպես չէ՞: The Manta Resort-ը Ձեզ հնարավորություն է տալիս երազանքը իրականություն դարձնելու: Եռահարկ հյուրանոցը տրամադրում է գերհարմարավետ սենյակներ՝ ծով բացվող աննկարագրելի տեսարանով: Այն գտնվում է Զանզիբարում՝ Պեմբա կղզում, որը հրաշալի վայր է հատկապես սիրահարների համար: Եթե ցանկանում եք անձամբ վայելել այս տպավորությունները, պետք է օրական վճարեք 1000 ԱՄՆ դոլլար՝ երկու անձի համար:

likenews.am