Forbes-ը նյութ է հրապարակել Երևանի մասին՝ այն ներկայացնելով որպես գանձ նրանց համար, ովքեր սիրում են խմել և ուտել։
«Երևանը շատ անվտանգ, բարյացակամ, կենդանի քաղաք է՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ։ Այն անվանում են նաև «վարդագույն քաղաք» շինությունների պատճառով, որոնք կառուցված են տուֆից»,- գրում է պարբերականը։
Հեղինակ Թոմ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել վայրեր, ուր կարելի է զբոսնել, համեղ ուտել և խմել… Խոսվում է և՛ Կասկադի մասին՝ իր յուրօրինակությամբ, թանգարանով, բազմազան ցուցադրություններով, և՛ օպերայի հրապակի, և Հանրապետության հրապարակում երգող շատրվանների մասին։
Միաժամանակ հեղինակը ռեստորաններ և վայրեր է խորհուրդ տալիս, ծանոթացնում գինու տեղի ապրանքանիշերի և այդ խմիչքն արտադրողների հետ։ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել նաև Սարյան փողոց, ուր գինի խմելու համար բազմաթիվ վայրեր են առկա, և յուրաքանչյուր տարի անցկացվում են հայտնի գինու օրերը։ Մանրամասներն այս հղմամբ։