Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը, ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց կայքում:
Երևանից գնացքը մեկնելու ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա սովորական ռեժիմին՝ նույն ժամերին մեկնելով Երևանից ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին: