Steptohealth.ru կայքը գրում է, որ օրգանիզմում հավաքվում են վտանգավոր էլեմենտներ` տոքսիններ, որոնք հոգնածության, գլխացավերի, մաշկի գունատման և այլ երևույթների պատճառ են դառնում: Դրանցից ազատվելու համար կօգնեն հետևյալ մթերքները.
Դեռ վաղ ժամանակներից սխտորն օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար: Այն հեշտացնում է լյարդի աշխատանքը, պայքարում է վիրուսների և բակտերիաների դեմ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Խնձորը հարուստ է նյութերով, որոնք օգնում են թունավոր նյութերը դուրս բերել օրգանիզմից:

Բրոկոլին ևս օգնում է նյութափոխանակությանն ու դետոքսիկացիային:

Բազուկը հարուստ է հակաօքսիդանտներով, այն օգնում է լյարդին կատարել իր աշխատանքը:

Վնասակար նյութերն օրգանիզմից հանելու գործում կարող է օգնել նաև անանասը: Բացի դա, այն օգնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին:

Սմբուկն օգնում է լյարդի աշխատանքին: Անհրաժեշտ է հիշել, որ այն պետք է օգտագործել մեծ քանակով ջրի հետ:

Կանաչ թեյը ևս օգնում է լյարդին կատարել իր աշխատանքը` այդ կերպ դետոքսիկացիան ավելի արդյունավետ դարձնելով:

Բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը: Դրանք օրգանիզմին օգնում են ազատվել վտանգավոր նյութերից:

Ջուրն իդեալական միջոց է օրգանիզմի մաքրման համար: Մաքուր ջուրը դետոքսիկացիայի հիանալի միջոց է:

Թարգմանությունը` 168.am-ի






