Անտարկտիդայում երկարատև արշավից հետո բևեռախույզների ուղեղի ծավալը փոքրացել է
Advertisement 1000 x 90

Անտարկտիդայում երկարատև արշավից հետո բևեռախույզների ուղեղի ծավալը փոքրացել է

Անտարկտիդայում 14-ամսյա արշավից հետո բևեռախույզների ուղեղի ծավալը փոքրացել է։ Այս մասին հավաստիացվում է հետազոտությունում, որը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրի կայքում։

Գերմանացի գիտնականները չափել են մարդկանց խմբի ուղեղի ծավալը մինչև Անտարկտիդա արշավը և դրանից հետո։ Բևեռախույզների վերադարձից հետո գիտնականները նշել են, որ նրանց գլխուղեղի ծավալն էապես կրճատվել է, ինչպես նաև փոքրացել է սպիտակուցի քանակությունը, որը պատասխանատու է ուղեղում բջիջների կիսման համար։ Գիտնականները նաև նշել են, որ սպիտակուցի խտությունը այդպես էլ չի նորմավորվել բևեռախույզների տուն վերադառնալուց հետո։

Փորձարկվողներն ապրել են Անտարկտիդայի գերմանական կայանում։ Ողջ արշավի ընթացքում նրանք արյուն են հանձնել և կոգնիտիվ կարողությունների թեստեր հանձնել, ինչպես նաև նրանց ՄՌՏ են կատարել ճանապարհորդությունից առաջ և հետո։

Պարզվել է, որ ամենից շատ փոփոխությունների ենթարկվել է հիպոկամպի ատամնավոր աղեղը՝ կիսագնդերի քունքերի հատվածներում։ Բոլոր բևեռախույզները վերադառնալուց հետո ավելի վատ են հանձնել թեստերը ուշադրության և տարածության մեջ կողմնորոշվելու հարցերում։

Փոփոխությունների ճշգրիտ պատճառը հետազոտության հեղինակները առայժմ չգիտեն։ Գուցե, դեր են խաղում սոցիալական մեկուսացումն ու ուղեղի ծավալի կրճատումը։

med.news.am