Travel and Leisure զբոսաշրջության պորտալը կազմել Է այն վայրերի ցուցակը, որտեղ արժե այցելել 2020 թվականին: Դրանում նշված Է 50 ուղղություն: Առաջին տեղը փորձագետները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբային: Զբոսաշրջիկներին առաջարկվում Է այցելել Մենելիկա պալատ, որը շատ տարիներ եղել Է կայսրերի նստավայրը:
Երկրորդ տեղում Է Արեկիպա հնադարյան քաղաքը Պերուում: Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ապրելու հյուրատանը՝ Սուրբ Օգոստինոսի եկեղեցու կողքին:
Այն հռչակված Է բարոկո ոճով իր քանդականախշ ճարտարապետությամբ:Երրորդ տեղը բաժին Է հասել Աշվիլ քաղաքին, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգ: Այնտեղ շատ են փողոցային նկարիչներն ու երաժիշտները:
Սեպտեմբերին տեղի Է ունենում «Չաու-չաու» խոհարարական ստեղծագործական փառատոնը՝ վարպետության դասերով, յոգայի պարապմունքներով եւ կենդանի երաժշտության համերգներով: Նաեւ առաջին տասնյակ են մտել Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիային նահանգը՝ Ստորին Կալիֆոռնիան, Բարբադոսը, Պեկինը, Հավային, Բոտսվանան եւ Բոստոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: