Ինչո՞ւ էին եգիպտացիները այն համարում «անմահության բույս»
Ալոէ վերան դեկորատիվ բույս է, որը շատ օգտակար է: Հույները, եգիպտացիները, հռոմեացիները լայն կիրառել են այս բույսը: Բուժումներ, կոսմետոլոգիա, դիետա, և բոլորը ալոէ վերայի օգնությամբ: Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում այն նույնպես հնուց կիրառվել է: բույսը հեռացնում է տենդագին ցավերը, բուժում է ասթման, խոցերը, օստեոարթրիտը:
Ալոէ վերան չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Այն կարող եք ինչպես՝ ձեռք բերել մոտակա խանութներում, այնպես էլ՝ ինքնուրույն աճեցնել:
Եթե տանն ունեք այս բույսից, ապա կարևոր է իմանալ, որ ալոէ վերան հազվադեպ են ջրում և դնում են արևկող վայրում:
Մանր և լայն տերևների գելը կարող եք օգտագործել բժշկական նպատակներով:
Պարզապես անհրաժեշտ է կիսել տերևը երկու մասի և հանել գելը:
Ալոէ վերայի առավելությունները
- Բուժում է բշտիկները
- Նվազեցնում է ցանը և այլ մաշկային խնդիրները
- Օգնում է այրվածքների ժամանակ
- Հանում է մաշկի գրգռվածությունն ու քորը
- Խոնավեցնում է մաշկը
- Նվազեցնում է կնճիռները
- Բուժում է վերքերը
- Հրաշալի է մազաթափության դեպքում
Ալոէն՝ ներքին օգտագործման համար
- Բարձրացնում է իմունիտետը
- Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
- Կանխարգելում է մասողական խանգարումները, օրինակ՝ ստամոքսի փքվածություն, կոլիտ, փորկապություն, հանգստացնում է ստամոքսը
- Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում
- Լավացնում է սրտի աշխատանքը
- Առողջացնում է լնդերը
- Նվազեցնում է արթրիտային բորբոքման ռիսկը
- Ամրացնում է միզարձակող օրգանների ֆունկցիան
- Խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը
Այս բույսը մեզ է հասել Հյուսիսային Աֆրիկայից, և առաջին անգամ այս բույսի օգտակարությունը պարզել են եգիպտացիները:
60-ականն թթ. հայտնի վիրաբույժ Վլադիմիր Պետրովիչ Ֆիլատովը գտել է միջոց, որը կարող է օգտագործվել տեսողության լավացման համար, եթե այն ընդունեք բուժման ավանդական միջոցների հետ։
Բաղադրիչներ
- 100 գրամ ալոէ վերայի գել
- 300 գրամ մեղր
- 500 գրամ մանրացված ընկույզ
- 3-4 կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը։ Ալոէի մի քանի տերև վերցրեք, լավ լվացեք, մանր կտրատեք։ Հանեք դրանում պարունակվող հյութը թանզիֆի միջոցով։ Խառնեք բոլոր բաղադրիչները, և ձեր դեղամիջոցը պատրաստ է։
Օգտագործման եղանակը։ Ամեն օր ուտելուց 30 րոպե առաջ օգտագործեք այնքան ժամանակ, քանի դեռ լավացում չեք նկատել։ Բացի տեսողության լավացումից՝ այս դեղամիջոցը կարագացնի նյութափոխանակությունը և ընդհանուր առողջական վիճակը։
Դեղամիջոցը կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր ունեն հետևյալ խնդիրները.
- երիկամային անբավարարություն
- աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ
- կանացի սեռական օրգանների բորբոքում
- թութք
- տուբերկուլյոզ
- սիրտ-անոթային համակարգի խնդիրներ։
fithacker.ru