Երևանը Booking.com-ի 2020թ.-ի ամենաակտիվ տուրիստական քաղաքների ցանկում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանը Booking.com-ի 2020թ.-ի ամենաակտիվ տուրիստական քաղաքների ցանկում

Հեղինակավոր Booking.com-ը ներկայացրել է այն 10 ուղղությունները, որոնք ամենապահանջվածն են լինելու գալիք՝ 2020 թվականին: Ցանկում տեղ գտած քաղաքների շարքում է նաև Երևանը: Ցանկը կազմվել է հիմնվելով հարցումների արդյունքների վրա, ինչն արվել է 22.000 մարդկանց շրջանակներում:

Երևանը Booking.com-ի ցանկում

Ցանկում Երևանը գրավել է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն հարավկորեական Սոգվիպհո և Չեռնոգորիայի Ժաբլայկ քաղաքներին:

Booking.com-ը Երևանի մասին գրել է՝ «Երևանով զբոսնելիս բաց չթողնեք «Կասկադ» ճարտարապետական համալիրը, որը ներառում է ահռելի կրաքարե աստիճաններ, շատրվաններ, քանդակներ և կանաչապատ տարածք: Այցելեք նաև Հանրապետության հրապարակ՝ Երևանի իմաստային և կոմպոզիցիոն կենտրոն»

Հաղթող հնգյակում են հայտնվել նաև Արգենտինայի Սալտա և վիետնամական Նինբին քաղաքները:

vnews.am