Իտալական Վերածննդի հանճարը՝ Լեոնարդո դա Վինչին, 1502 թ. թուրք սուլթան Բայազետ II-ի պատվերով նախագծել է մի կամուրջ, որը պիտի կապեր Բոսֆոր թափվող Ոսկեղջյուր ծոցի երկու ափերը: Այն պիտի կառուցվեր քարից և 346 մետր երկարություն ունենար:
Առաջին անգամն էր, երբ նախատեսվում էր կառուցել այսպիսի մեծ հեռավորությամբ կամուրջ: Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ կառուցման մեթոդները, որոնք առաջարկում էր Դա Վինչին, անհասանելի էին ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի համար, այլ նաև դրան հաջորդող 300 տարիների ընթացքում:
Բնականաբար սուլթանը հրաժարվել է նախագծի իրականացումից, քանի որ այն չափազանց առաջադեմ էր այդ ժամանակվա շինարարների համար:
Լեոնարդոյի նախագծումից հետո, հինգ դար շարունակ, այս շքեղ կամրջի նախագիծը մնացել է նկարչի նոթատետրում պահված՝ ուշադրությունից զուրկ ու անտեսված:
Եվ ահա 1996 թ. նորվեգացի ճարտարապետ Վեբյորն Սանդը Իտալիայում հայտնաբերելով այս նախագիծը, այնքան է տպավորվել ու տարվել Լեոնարդոյի պատկերներով, որ վերադառնալով հայրենիք, տեղի իշխանություններին առաջարկել է այն կառուցել Օսլոյում:
Հաջորդ հինգ տարիների ընթացքում Վեբյորն Սանդը իր ողջ ժամանակն ու ջանքերը ներդրեց այս կամրջի իրագործմանը: 2001 թ. Օսլոյի մոտակայքում գտնվող Օսլոն Ստոկհոլմին միացնող 18-րդ մայրուղու վրա կառուցվեց Լեոնարդոյի կամրջի հետիոտնային տարբերակը:
Ամբողջությամբ՝ vnews.am