Ծննդյան օրը կարևոր տոն է յուրաքանչյուր մարդու կյանքում, որն ընդունված է նշել ընկերների և հարազատների շրջանում:
Այնուամենայնիվ, ժամանակները փոխվում են, և այսօր սովորական հավաքույթները տանը կամ ռեստորանում այլևս նորաձև չեն: Lifter-ն առաջարկում է ծննդյան տարեդարձն այլ երկրում նշել, և ահա թե ինչու:
- Դուք արժանի եք դրան
Դուք ամբողջ տարի քրտնաջան աշխատել եք և արժանի եք արձակուրդի: Հանգստացեք առանց զանգերի, հանդիպումներ պլանավորելու և փոստային հաղորդագրությունները ստուգելու: Արձակուրդ, որին արժանի եք:
- Դա լավագույն նվերն է
Ի՞նչը կարող է Փարիզի հետ հանդիպումից ավելի լավ լինել:
- Դա կարող է փոխել Ձեր ճակատագիրը
Աստղագուշակներն ասում են, որ, եթե Ձեր ծննդյան օրը անցկացնում եք նոր վայրում (մեկ այլ երկրում կամ քաղաքում), ապա դա մեծապես ազդում է ճակատագրի վրա:
- Նոր տպավորություններ
Ճամփորդությունն ընդլայնում է մարդու մտահորիզոնը:
- Դուք կյանքի նոր իմաստ կգտնեք
Ուղևորության ընթացքում Դուք կստանաք տարբեր մարդկանց հետ շփվելու փորձ, այլ երկրում կտեսնեք նոր կենսակերպ: Նոր փորձառությունը ճանապարհ կբացի նոր գաղափարների, նոր նախագծերի և կյանքի նոր նպատակների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը